Արաբական պետությունների լիգան ողջունել է Պաղեստինի պետությունը ճանաչելու՝ Հայաստանի որոշումը
Արաբական պետությունների լիգան ողջունել է Պաղեստինի պետությունը ճանաչելու՝ ՀՀ որոշումը՝ ընդգծելով, որ այն Պաղեստինի ժողովրդի՝ անկախ պետություն ստեղծելու իրավունքի նոր հաղթանակ է։
ԱՊԼ-ն կոչ է արել բոլոր այն երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել Պաղեստինի պետությունը, քայլ կատարել ճանաչման ուղղությամբ՝ «դադարեցնելու պատմական անարդարությունը, որին ենթարկվել է Պաղեստինի ժողովուրդը տասնամյակների օկուպացիայի ընթացքում»։ ԱՊԼ-ն ընդգծել է երկու պետություն ստեղծելու բանաձևի կյանքի կոչման կարևորությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարարությունն այսօր հայտարարել էր Պաղեստինի պետության ճանաչման մասին:
Նմանատիպ հոդվածներ
2 արցախցու բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար. փաստաբան
Լուսանկարներում Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Հոլանդիայի քաղաքացիներն են, որոնց այսօր Կոմիտասի փողոցում տեղակայված «Ս...
ԱՄՆ Պետդեպը մտահոգված է Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակից
ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Քրիթենբրինքը շաբաթ օրը հայտարարել է, որ իրավ...
Ինչպես Արցախի ղեկավարները հայտնվեցին Բաքվի բանտում․ Սամվել Բաբայանը մանրամասներ է ներկայացնում
Արցախի ղեկավարությունը ձերբակալվել է հոկտեմբերի 3-ին․ Արցախում մարդ չկար։ Այս մասին Aysor. am-ին տված հարցազրույցում ասե...
Ուկրաինան միջոցներ կձեռնարկի՝ ի պատասխան Իսրայելի «ոչ բարեկամական քայլերի»
Ուկրաինան սահմանափակումներ կմտցնի Իսրայելի քաղաքացիների մուտքի վրա՝ ի պատասխան մերձավորարևելյան երկրի կողմից առանց վիզայ...