Նասրալլան Իսրայելին և Կիպրոսին պատերազմով է սպառնացել
Լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ղեկավար Սայեդ Հասան Նասրալլան պատերազմով է սպառնացել Իսրայելին և Կիպրոսին։ Այս մասին գրում է Reuters-ը։
Հեռուստաուղերձում Նասրալլան հայտարարել է․ «Իսրայելում ավելի լայնածավալ պատերազմի դեպքում մեր հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու անվտանգ տեղ չի լինի»։
Ակնարկելով նաև Միջերկրական ծովում գործողությունների մասին՝ «Հըզբոլլահ»-ի ղեկավարն ասել է, որ Իսրայելն «այժմ պետք է մեզ սպասի ցամաքում, օդում և ծովում»։
«Հըզբոլլահ»-ի ղեկավարն առաջին անգամ սպառնացել է նաև ԵՄ անդամ երկիր Կիպրոսին և մեղադրել նրան իր օդանավակայաններն ու բազաները զորավարժությունների համար Իսրայելի առաջ բացելու մեջ։
«Կիպրոսի կառավարությունը պետք է նախազգուշացվի՝ Լիբանանը թիրախավորելու համար Իսրայելի համար կիպրական օդանավակայանների և բազաների բացումը նշանակում է, որ Կիպրոսի կառավարությունը դարձել է պատերազմի մի մասը, և մենք էլ դրանով կզբաղվենք որպես պատերազմի մաս», - ասել է Նասրալլան:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի․ ֆրանսիայում Մակրոնին կոչ են արել զորքեր ուղարկել ՀՀ․ ԶԼՄ
Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ նախագահ Էմանուել Մակրոնին կոչ անելով խաղաղապ...
«Մենք սրբացրեցինք մեր բանակն ու ինչի՞ հասանք»․ Նիկոլ Փաշինյան
Հայերը բնավորություն ունեն՝ ամեն ինչ սրբացնում են։ «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը նման հայտարարություն...
Հայաստանը խորացնում է գործընկերությունը Եվրամիության հետ․ Արարատ Միրզոյան
Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ չնայած առկա բոլոր դժվար հանգամանքներին, որոնց...
Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել հայկական կողմին
Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է փոխանցել հայկական կողմին:Այսօր Մինսկում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության...