Հայաստանը խորացնում է գործընկերությունը Եվրամիության հետ․ Արարատ Միրզոյան
Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ չնայած առկա բոլոր դժվար հանգամանքներին, որոնց առերեսվել է երկիրը վերջին ժամանակաշրջանում՝ կառավարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իրականացնելու իր բարեփոխումների օրակարգը։ ՀՀ ԱԳ նախարարը նման կարծիք է հայտնել Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
«Եվ մենք ուրախ ենք, որ կարողացանք կարևոր առաջընթաց գրանցել, բայց նաև գիտակցում ենք, որ դա հնարավոր եղավ նաև մեր գործընկերների՝ Միացյալ Նահանգների, Եվրոպական միության և նրա անդամ պետությունների՝ ներառյալ Լիտվայի շարունակական աջակցության շնորհիվ»,- նշել է Միրզոյանը։
Նա հավելել է, որ Հայաստանը ներկայում խորացնում է գործընկերությունը Եվրոպական միության հետ՝ աշխատելով Հայաստանի դիմակայունության բարձրացման նախագծի և նոր գործընկերության օրակարգի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի․ ֆրանսիայում Մակրոնին կոչ են արել զորքեր ուղարկել ՀՀ․ ԶԼՄ
Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ նախագահ Էմանուել Մակրոնին կոչ անելով խաղաղապ...
Քննիչը՝ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան առգրավելու մասին
Հատուկջոկատայինները կոտրել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը և ներս մտել։ Նրանք առգրավել են ներկայացուցչության...
Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել հայկական կողմին
Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է փոխանցել հայկական կողմին: Այսօր Մինսկում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցությա...
Պաղեստինի ԱԳՆ-ն անդրադարձել է իրենց պետությունը ճանաչելու մասին Հայաստանի հայտարարությունը
Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Պաղեստինը որպես անկախ պետություն...