Կիմ Չեն Ընը Պուտինին երկու որսորդական շուն է նվիրել
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հազվագյուտ փխունսան ցեղատեսակի երկու որսորդական շուն է նվիրել: Այս մասին հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։
«Կիմ Չեն Ընը պատվավոր հյուրերի նստավայրի այգում նախագահ Պուտինին նվիրել է մեր երկրի շների ազգային ցեղատեսակի փխունսան ցեղատեսակի մի զույգ շուն», - ասված է հաղորդագրության մեջ:
Փխունսանը Հյուսիսային Կորեայի սահմաններից դուրս չափազանց հազվագյուտ շների ցեղատեսակ է։
Պուտինը հունիսի 18-19-ը պետական այցով գտնվում էր Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում: Այդ այցը պատասխան այց էր։ Երկիր այցելելու հրավերը Կիմ Չեն Ընն անձամբ է փոխանցել Պուտինին, երբ ինքը այցով գտնվում էր Ռուսաստանում անցյալ տարվա սեպտեմբերին:


Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի․ ֆրանսիայում Մակրոնին կոչ են արել զորքեր ուղարկել ՀՀ․ ԶԼՄ
Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ նախագահ Էմանուել Մակրոնին կոչ անելով խաղաղապ...
«Մենք սրբացրեցինք մեր բանակն ու ինչի՞ հասանք»․ Նիկոլ Փաշինյան
Հայերը բնավորություն ունեն՝ ամեն ինչ սրբացնում են։ «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը նման հայտարարություն...
Մանրամասներ՝ Կիմ Չեն Ընի և Պուտինի բանակցություններից. կստորագրվի փաստաթուղթ
Փհենյանում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունները, որոնք ըն...
Հայաստանը խորացնում է գործընկերությունը Եվրամիության հետ․ Արարատ Միրզոյան
Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ չնայած առկա բոլոր դժվար հանգամանքներին, որոնց...