Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ըստ պաշտոնական հաղորդագրության, հունիսի 18-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կուրբան Բայրամի և գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ փոխադարձ շնորհավորանքներից, Հայաստանի հյուսիսային շրջաններում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ Էրդողանի ցավակցությունից զատ, հաղորդագրության մեջ ուշագրավ է նաև այս հատվածը. «Առաջնորդներն ընդգծել են իրենց քաղաքական կամքն առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ»։ Միանգամից աչք է ծակում ո՛չ միայն Էրդողանի տոնայնության մեղմացումը, այլև «առանց որևէ նախապայմանի» ձևակերպումը:
Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից մինչև Նեմեսիսի արձանի ապամոնտաժում, Հայոց ցեղասպանության հիշատակումից հրաժարում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացում, զինանշանի փոխում, Սահմանադրության փոփոխություն և այլն: Ու մեկ էլ... «առանց նախապայմանների»: Ինչի՞ հետ է կապված թուրքական կողմի տրամադրությունների նման փոփոխությունը: Մեզ հետ զրույցում մի քանի փորձագետներ շեշտում էին երկու կարևոր հանգամանք: Առաջին՝ ակնհայտորեն տարածաշրջանում «ղեկն» իրենց ձեռքը վերցնելու ուղղությամբ էական քայլեր են անում մի կողմից՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն, մյուս կողմից՝ Ռուսաստանն ու Իրանը, ինչը նշանակում է, որ թուրքերը հայտնվում են «խաղից դուրս» վիճակում:
Նմանատիպ հոդվածներ
ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել՝ կոչ անելով Բաքվին ազատել բոլոր հայ գերիներին
ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձև...
Հայաստանը ստացել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու Վաշինգտոնի հրավերը. ԱԳՆ խոսնակ
Հայաստանն ընդունել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը Հայաստանն ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գոր...
ՀՀ կառավարությանը տրվել է 4 ամիս ժամանակ
Այսօր՝ հունիսի 20-ին, Երևանի Անի Պլազա հյուրանոցում Ժողովրդավարական քաղաքացիական և քաղաքական ուժերի հարթակը անցկացրել է...
«Թող Արևմուտքը մտածի, թե հետո այն որտեղ կհայտնվի». Պուտին
Ի պատասխան Ուկրաինայի մատակարարումների՝ ՌԴ-ն չի բացառում այլ երկրների մատակարարումները, հայտարարել է Ռուսաստանի նախագահ...