Ուկրաինան ծրագրում է Ռուսաստանին հրավիրել խաղաղության հաջորդ գագաթնաժողովին. Bloomberg
Ուկրաինան կարող է Ռուսաստանին հրավիրել միջազգային գործընկերների հետ հաջորդ հանդիպմանը, որն ուղղված կլինի ապագա խաղաղ բանակցությունների բանաձեւի մշակմանը։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հայտարարությանը։
Հրատարակությունը հայտնում է, որ Շվեյցարիայի գագաթնաժողովից հետո արդեն մշակվում է խաղաղության հերթական համաժողովի կազմակերպման հարցը, իսկ Էրմակը կարծիք է հայտնել Ռուսաստանին ներգրավելու մասին։
«Մենք կարծում ենք, որ հնարավոր կլինի հրավիրել Ռուսաստանի ներկայացուցչին»,- երեքշաբթի՝ հունիսի 18-ին, գործընկերների հետ բանակցությունների ժամանակ ասել է Ուկրաինայի ղեկավարի գրասենյակի ղեկավարը։
Bloomberg-ը նշում է, որ Շվեյցարիայում կայացած գագաթնաժողովում Ուկրաինան չի կարողացել ստանալ հանդիպմանը մասնակցող բացարձակապես բոլոր երկրների աջակցությունը՝ Հարավային Աֆրիկան, Հնդկաստանը և Բրազիլիան հրաժարվել են ստորագրել եզրափակիչ կոմյունիկեն։ Շատ պատվիրակներ նշել են, որ առանց Ռուսաստանի մասնակցության համաժողովը «դատապարտված է ձախողման», գրում է հրատարակությունը։
Նմանատիպ հոդվածներ
2 արցախցու բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար. փաստաբան
Լուսանկարներում Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Հոլանդիայի քաղաքացիներն են, որոնց այսօր Կոմիտասի փողոցում տեղակայված «Ս...
ԱՄՆ Պետդեպը մտահոգված է Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակից
ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Քրիթենբրինքը շաբաթ օրը հայտարարել է, որ իրավ...
Պատերազմը շարունակվում է. Բագրատ Սրբազանը ներկայացրեց անցումային կառավարության օրակարգային 3 ուղղություններ
Անցումային կառավարությունը պիտի գործի օրակարգային հստակ երեք ուղղություններով: Այս մասին այսօրվա հանրահավաքի ժամանակ հայ...
Սերգեյ Գրիգորյանի` «ֆազի» սպանության գործով ներգրավվել է ԱԱԾ-ն․ «Ժողովուրդ»
«Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի` «ֆազի» սպանության բացահայտմանը նաեւ ներգրավվել է ազգային անվտանգության ծառայո...