ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հեծանիվն առաջընթաց է, կեցցե՛ հեծանիվը․ Փաշինյանը նշել է ակումբի կանոնները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան կրկին հեծանիվ է վարել քաղաքացիների հետ։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով տեսանյութ
«Այսօր տեղի ունեցավ մեր 3-րդ հեծանվային զբոսանքը Երևանում. 21.7 կիլոմետր: Հեծանիվը կյանք է, հեծանիվը վայելք է, հեծանիվը առաջընթաց է. կեցցե՛ հեծանիվը։
Հ.Գ. Մեր հեծանվային ակումբին միանալ ցանկացողները իրենց անուն ազգանունը, հեռախոսի համարը և իրենց լուսանկարը իրենց հեծանիվի հետ կարող են ուղարկել [email protected] էլ. հասցեով:
Ակումբի գործող կանոններն են. 0 քաղաքականություն, առավոտյան (շատ) վաղ արթնանալու կարողություն, համագործակցություն, կարգապահություն, բարեկրթություն: Այս փուլում ակումբի որոշմամբ հեծանվային զբոսանքի նվազագույն տարածությունը 20 կիլոմետր է», - գրել է նա։
Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի ՊԲ-ն մինչև վերջին վայրկյանը ենթարկվել է ՀՀ ՊՆ-ին․ Արցախի նախագահ
Արցախի ՊԲ-ն մինչև վերջին վայրկյանը ենթարկվել է ՀՀ ՊՆ-ին, եղել նրա տարածքային ստորաբաժանումը։ Այդ մասին հայտարարել է Արցա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԼՂ ժողովրդին բերել եք ցույցի մատերիալ՝ 5 հազար դրամով. դուք հացկատակներ եք. Փաշինյանը հունից դուրս եկավ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանը մեղադրել է ԼՂ ժողովրդին ներքաղաքական նպատակներով օգտագործելու մեջ։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե քո ասած նկարները չհապարակես՝ ստախոս ես, սրիկա ես․ Հովհաննիսյանը Գալստանյանին ժամանակ տվեց
Այս մարդն ասում է, որ իշխանության ներկայացուցիչների ինչ-որ նկարներ կան, թե բա ես կոմպրոմատներ ունեմ՝ այդպիսով փորձելով հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս փոքրիկ տեսանյութով ուզում եմ ներկայացնել, թե իրականում ով ինչ է արել․ Կոստանյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրառում է արել՝ նշելով․ «Երեկ Ավան վարչական շրջանում փող...