Հաջիևը՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանին սպառազինություն վաճառելու մասին
«Ֆրանսիայի կողմից Հայաստանին սպառազինության վաճառքը հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»։ APA գործակալության փոխանցմամբ, այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար, Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Սպառազինման ֆրանսիական քաղաքականությունը խթան կհանդիսանա Հայաստանում գործող ռևանշիստական ուժերի համար։ Հայաստանին մահաբեր զենքերի մատակարարումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, Ֆրանսիան պետք է պատասխանատու քաղաքականություն վարի», - նշել է Հաջիևը՝ հավելելով, թե «Հայաստանն այն երկիրն է, որ Հարավային Կովկասում ագրեսիա և զավթում է իրականացրել։ Նման պետության զինումն անթույլատրելի է»։
Հիշեցնենք, ոև Հայաստանն ու ֆրանսիան երեկ հայտարարեցին, որ «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի․ ֆրանսիայում Մակրոնին կոչ են արել զորքեր ուղարկել ՀՀ․ ԶԼՄ
Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ նախագահ Էմանուել Մակրոնին կոչ անելով խաղաղապ...
«Մենք սրբացրեցինք մեր բանակն ու ինչի՞ հասանք»․ Նիկոլ Փաշինյան
Հայերը բնավորություն ունեն՝ ամեն ինչ սրբացնում են։ «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը նման հայտարարություն...
Մանրամասներ՝ Կիմ Չեն Ընի և Պուտինի բանակցություններից. կստորագրվի փաստաթուղթ
Փհենյանում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունները, որոնք ըն...
ԱԽՔ-ն՝ հրապարակման մասին, թե Գրիգորյանը հրաժարվել է ելույթ ունենալ «Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովին»
«Իսկզբանե միայն նախատեսված է եղել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությունն «Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովի...