Թուրքիան օգնել է կանխել Մոսկվայում «Կրոկուսից» հետո երկրորդ ահաբեկչությունը․ ԶԼՄ
Թուրքիայի հատուկ ծառայությունները զգուշացրել են ռուս գործընկերներին և օգնել կանխել Մոսկվայում երկրորդ ահաբեկչությունը «Կրոկուս Սիթի Հոլ» առևտրի կենտրոնի վրա հարձակումից հետո: Այս մասին հայտնել է կառավարամետ Hürriyet թերթը։
«Համերգասրահի վրա առաջին հարձակումից հետո ահաբեկչական խմբավորումը ծրագրել է երկրորդ ահաբեկչությունը։ Նրանք պատրաստվում էին հարձակվել լեփ - լեցուն առևտրի կենտրոնի վրա։ Թուրքական հետախուզությունը կանխել է այս երկրորդ խոշոր ահաբեկչությունը՝ կապ հաստատելով Մոսկվայի հետ», - գրում է թերթի մեկնաբանը։
Պարբերականի տվյալներով՝ ահաբեկչությունը նախապատրաստել են ՌԴ-ում արգելված «Վիլայաթ Խորասան» խմբավորման զինյալները, որը կապված է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ: Hurriyet-ը նշում է, որ թուրքական հատուկ ծառայությունները տևական ժամանակ հետևել են «Վիլայաթ Խորասան» կազմակերպության տեղական բջջի գործունեությանը, որը մեղսակից է հունվարի վերջին Ստամբուլում Սուրբ Մարիամ կաթոլիկ եկեղեցու վրա կատարված հարձակմանը: Հատուկ ծառայությունները դուրս են եկել մի քանի անձանց վրա, հարցաքննել նրանց, որից հետո կապ է հաստատվել ռուսական կողմի հետ։
Պարբերականը հիշեցնում է, որ առևտրի կենտրոնի վրա հարձակում գործած երկու անձինք ահաբեկչությունից քիչ առաջ եղել են Թուրքիայում, ինչի մասին տեղեկացվել են նաև Ռուսաստանի իրավապահ մարմինները:
Մերձմոսկվայում «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ին: Վերջին տվյալներով՝ զոհվել է 144 մարդ, տուժել՝ 551-ը։ Ահաբեկչության անմիջական կատարողներից չորսը ձերբակալված են, եւս հինգ մարդ, Ինչպես ենթադրում է հետաքննությունը, հանցակիցներ են: ՌԴ Քննչական կոմիտեում ավելի վաղ հայտարարել էին, որ ապացուցել են ահաբեկչություն իրականացնողների կապը ուկրաինացի ազգայնականների հետ:
Հետաքննության տվյալներով՝ ահաբեկիչների նախապատրաստական գործողությունները, ֆինանսավորումը, հարձակումն ու հեռացումը համացանցի միջոցով համակարգվել են «Վիլայաթ Խորասան» խմբավորման անդամների կողմից:
Նմանատիպ հոդվածներ
Միջազգային մամուլը՝ Ռուբեն Վարդանյանի խոշտանգումների մասին
Միջազգային մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թի...
Փաշինյանը նշել է՝ որ դեպքում տարածքների հարցով հանրաքվե կլինի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ժամանակ Շինուհայրի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասել է, թե երբ կա...
Ինչպես են կիրանցեցիները հասնելու Բերքաբերում գյուղատնտեսական նշանակության հողերին․ նախարարության պատասխանը
Հայաստանի իշխանությունները դեռ չեն քննարկել այն հարցը, թե ինչպես են Տավուշի Կիրանց գյուղի բնակիչները հասնելու Բերքաբերի...
Նպատակը պարզ է՝ օգտագործել հայկական «պլացդարմը» լարվածության օջախ ստեղծելու համար․ Գալուզին
Ռուսաստանն այլ պետությունների ներքին գործերին միջամտելու «սովորություն» չունի, քանի որ սեփական փորձից գիտի՝ դա որքան վնա...