Սպիտակ տունը նշել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության պայմանները
Ուկրաինան պետք է հաղթի Ռուսաստանի հետ պատերազմում, որպեսզի կարողանա միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ): Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Առաջին հերթին նրանք պետք է հաղթեն այս պատերազմում», - ասել է Քիրբին՝ մեկնաբանելով Ուկրաինայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հեռանկարները։
Քիրբիի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շարունակում է կարծել, որ Ուկրաինան ապագայում պետք է անդամակցի ՆԱՏՕ-ին։
«Նախագահը հայտարարել է, որ հավատում է ՆԱՏՕ-ի ներկայությանն Ուկրաինայի ապագայում: Բայց դեռ շատ բան կա անելու, մինչև նրանք կարողանան միանալ դաշինքին, ինչպես և ցանկացած անդամ՝ նախքան դաշինքին միանալը: Այնուամենայնիվ, նախագահը հաստատապես հավատում է, որ ՆԱՏՕ-ն կա Ուկրաինայի ապագայում»,- նշել է Քիրբին։
Բացի այդ, նա հավելել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Կիևը պետք է աշխատի Ուկրաինայում կոռուպցիան արմատախիլ անելու համար։
«Կոռուպցիան անհանգստության տեղիք է տալիս, սակայն, իհարկե, ցանկացած երկիր, որը ցանկանում է միանալ դաշինքին, պետք է այլ գործողություններ ձեռնարկի»,- ասել է Քիրբին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի․ ֆրանսիայում Մակրոնին կոչ են արել զորքեր ուղարկել ՀՀ․ ԶԼՄ
Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ նախագահ Էմանուել Մակրոնին կոչ անելով խաղաղապ...
ԱԽՔ-ն՝ հրապարակման մասին, թե Գրիգորյանը հրաժարվել է ելույթ ունենալ «Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովին»
«Իսկզբանե միայն նախատեսված է եղել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությունն «Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովի...
Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրել
Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրել: Այս մասին X-ի իր էջում հայտնել է Ֆրանսիայի...
Մանրամասներ՝ Կիմ Չեն Ընի և Պուտինի բանակցություններից. կստորագրվի փաստաթուղթ
Փհենյանում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունները, որոնք ըն...