Գեղարքունիքում պատրաստվում են սահմանագծմանն ու սահմանազատմանը. մարզպետը հանդիպել է մարզի ներկայացուցիչներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վերջերս Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մարզի տարբեր ներկայացուցիչների հետ։
Թեժ քննարկումներ են եղել, որոնց ընթացքում Կարեն Սարգսյանը հայտարարել է, որ շուտով սկսվելու է Գեղարքունիքի մարզի սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքում ադրբեջանական զինված ուժերը հաստատվել էին դեռ 2021 թվականի մայիսի 12-ից։
Նրանք մեծաքանակ զինվորականներով եւ զինտեխնիկայով հատել էին Հայաստանի Հանրապետության տարածքը Սյունիքի մարզի Սեւ Լճի տեղամասում, ապա նաեւ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա եւ Կութ բնակավայրերի տեղամասում եւ դիրքավորվել։
Կարեն Սարգսյանը վստահեցրել է, որ այն տարածքները, որտեղ ադրբեջանական ուժերն են այսօր օկուպացրել, հետ են գնալու, ազատելու են մեր տարածքները։
Սարգսյանը վստահեցրել է, որ սահմանազատումն անձամբ ինքն է իրականացնելու մարզում, տիրապետելու է բոլոր տվյալներին եւ գործողություններին, հավատացրել է՝ անհանգստանալու ոչինչ չկա։ Ըստ մարզպետի՝ Ադրբեջանը հետ է գնալու առանց որեւէ խնդրի։
Բայց, չնայած մարզպետի լավատեսությանը, հարեւան բայց ոչ ամենեւին բարեկամ Ադրբեջանն այլ բան է հոխորտում։ Մասնավորապես՝ Ալիեւը 2020 թվականի պատերազմից հետո մի քանի անգամ հայտարարել է, որ իր զորքերը հետ չեն քաշվելու, եւ սրան զուգահեռ Հայաստանից նոր տարածքների զավթման պահանջներ է դնում՝ ՀՀ ողջ տարածքը համարելով Ադրբեջան եւ պահանջելով փոխել ՀՀ Սահմանադրությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մարզպետից տեղեկանալ՝ որտեղից ունի վստահություն, որ ամեն ինչ Գեղարքունիքի բնակիչների սրտով է լինելու։
«Ես բնակիչների հետ հանդիպում միշտ ունեցել եմ, բայց այդ թեմայով քննարկում չեմ հիշում», – ասել է Կարեն Սարգսյանը։
Ստացվում է, որ Կարեն Սարգսյանի վստահությունը եւ հավաստիություը, թե ամեն ինչ լավ է լիելու եւ առանց խնդիրների, մտացածին է, քանի որ Ալիեւն ինքն է ամեն օր քար նետում խաղաղության գործընթացի վրա»:
Նմանատիպ հոդվածներ
ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել՝ կոչ անելով Բաքվին ազատել բոլոր հայ գերիներին
ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձև...
Հայաստանը ստացել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու Վաշինգտոնի հրավերը. ԱԳՆ խոսնակ
Հայաստանն ընդունել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը Հայաստանն ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գոր...
Փաշինյանն ու Էրդողանը զրուցել են․ ի՞նչ է հայտնի
Հունիսի 18-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Փաշինյանը նորհավորել...
Վրաստանի իշխանությունները դաս են քաղել. Գալուզինը՝ Կոբախիձեին
Վրաստանի իշխանությունները դաս են քաղել հանցավոր արկածախնդրությունից և նպատակ ունեն խաղաղ ճանապարհով «վերադարձնելու» Աբխա...