Երկրորդ աշխարհամարտից ի վեր առաջին անգամ Եվրոպան բախվում է շատ լուրջ զարգացումների․ ԱՄՆ նախագահ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին Ենս Ստոլտենբերգին։ Վերջինս Ջո Բայդենի հետ հանդիպմանը հայտարարել է, որ 2024 թվականին Դաշինքի եվրոպական անդամների և Կանադայի պաշտպանական ծախսերն ավելանում են 18 %-ով, իսկ դաշինքի 23 անդամ պաշտպանական ոլորտի համար կծախսի ՀՆԱ-ի 2 %-ը կամ դրանից ավելին։
Ստոլտենբերգը նշել է․ «Սա վերջին տասնամյակների ամենամեծ աճն է»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Բայդենին, իր խոսքով, Ուկրաինայի հարցում ուժեղ առաջնորդության համար։ Նա ողջունել Վաշինգտոնի և Կիևի միջև անվտանգության երկկողմ համաձայնագրի ստորագրումը։ «Դաշինքի եվրոպական անդամները նույնպես ուժեղացնում են Ուկրաինային ռազմական աջակցությունը»,- նշել է պաշտոնյան:
Ջո Բայդենը կարծիք է հայտնել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր առաջին անգամ Եվրոպան բախվում է շատ լուրջ զարգացումների: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին համատեղ ուժերով հաջողվել է զսպել Ռուսաստանի հետագա ագրեսիան Եվրոպայում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի․ ֆրանսիայում Մակրոնին կոչ են արել զորքեր ուղարկել ՀՀ․ ԶԼՄ
Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ նախագահ Էմանուել Մակրոնին կոչ անելով խաղաղապ...
ԱԽՔ-ն՝ հրապարակման մասին, թե Գրիգորյանը հրաժարվել է ելույթ ունենալ «Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովին»
«Իսկզբանե միայն նախատեսված է եղել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությունն «Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովի...
Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրել
Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրել: Այս մասին X-ի իր էջում հայտնել է Ֆրանսիայի...
Մանրամասներ՝ Կիմ Չեն Ընի և Պուտինի բանակցություններից. կստորագրվի փաստաթուղթ
Փհենյանում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունները, որոնք ըն...