ՔՊ-ն չի մասնակցի օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին․ Արթուր Հովհաննիսյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու հունիսի 17-ին օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արտահերթ նիստին չի մասնակցելու, որովհետև ընդդիմության օրակարգը կեղծ է և չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության պետական շահերից բխող օրակարգերին։ Իսկ արտահերթ նիստն առանց մեր մասնակցության չի կարող կայանալ։ Այն օրենքի ուժով կգումարվի, բայց քվորման բացակայության պատճառով չի կայանա»,- ասել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ հունիսի 17-ին, ժամը 18:30-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում է «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի․ ֆրանսիայում Մակրոնին կոչ են արել զորքեր ուղարկել ՀՀ․ ԶԼՄ
Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ նախագահ Էմանուել Մակրոնին կոչ անելով խաղաղապ...
ԱԽՔ-ն՝ հրապարակման մասին, թե Գրիգորյանը հրաժարվել է ելույթ ունենալ «Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովին»
«Իսկզբանե միայն նախատեսված է եղել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությունն «Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովի...
Հայաստանը չի ստորագրել Ուկրաինային նվիրված համաժողովի ամփոփիչ հռչակագիրը
Հայաստանը չի ստորագրել Շվեյցարիայում «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովի» ամփոփիչ հռչակագիրը։ Այս մասին հայտնու...
Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրել
Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրել: Այս մասին X-ի իր էջում հայտնել է Ֆրանսիայի...