Պատերազմն արագ կտարածվի․ Գերմանիայից նախազգուշացում են արել
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը նախազգուշացրել է Ուկրաինային օգնության կրճատման դեպքում Բեռլինի և ՆԱՏՕ-ի համար վտանգավոր հետևանքների մասին: Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Եթե մենք չշարունակենք օգնել Ուկրաինային, վտանգ կա, որ Պուտինի զորքերը կկանգնեն Լեհաստանի հետ սահմանին, այնուհետև պատերազմն արագ կտարածվի ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի տարածքում։ Դժվար է հաշվարկել, թե որքան պետք է վճարենք, եթե ստիպված լինենք ինքներս պաշտպանել մեր ազատությունն ու անկախությունը։ Վերջնարդյունքում այն հանգում է մի բանի՝ Ուկրաինային աջակցությունը թույլ է տալիս պատերազմը պահել հենց մեզանից հեռու»,- ասել է նա։
Բերբոքը նախազգուշացրել է նաև փախստականների նոր հոսքի սպառնալիքի մասին։
Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է․ «Եթե Ուկրաինան այլևս ի վիճակի չլինի պաշտպանել իրեն, և ես այս խոսքերն ուղղում եմ հիմնականում նրանց, որոնք մերժում են Կիևին օգնությունը, ապա միլիոնավոր մարդիկ ստիպված կլինեն փախչել: Ի վերջո, ո՞վ կցանկանա կամավոր ապրել խոշտանգումների և օկուպացիայի պայմաններում»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի․ ֆրանսիայում Մակրոնին կոչ են արել զորքեր ուղարկել ՀՀ․ ԶԼՄ
Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ նախագահ Էմանուել Մակրոնին կոչ անելով խաղաղապ...
ԱԽՔ-ն՝ հրապարակման մասին, թե Գրիգորյանը հրաժարվել է ելույթ ունենալ «Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովին»
«Իսկզբանե միայն նախատեսված է եղել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությունն «Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովի...
Հայաստանը չի ստորագրել Ուկրաինային նվիրված համաժողովի ամփոփիչ հռչակագիրը
Հայաստանը չի ստորագրել Շվեյցարիայում «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովի» ամփոփիչ հռչակագիրը։ Այս մասին հայտնու...
Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրել
Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրել: Այս մասին X-ի իր էջում հայտնել է Ֆրանսիայի...