Մոսկվան ձախողված է համարում Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խորհրդաժողովը. Զախարովա
Ռուսաստանի արտգործնախարար Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան Շվեյցարիայում ուկրաինական գագաթնաժողովը համարում է ձախողված։ Այս մասին գրում է РИА Новостиժն։
Նա նշել է, որ գագաթնաժողովը որպես «գրեթե համընդհանուր մասշտաբի» իրադարձություն ներկայացնելու փորձերը վերածվել են ֆիասկոյի, և հրավիրված 160 երկրների գրեթե կեսը հրաժարվել է «ներգրավվել քաղաքական զբոսաշրջությանը»։
«Գլոբալ հարավի երկրների ներգրավվածությունը առավելագույնի հասցնելու վրա կենտրոնացումը չաշխատեց»,- հավելել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ Կիևը և Արևմուտքը ի սկզբանե մտադիր չեն եղել ուկրաինական ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ որոնել։
Ավելի վաղ ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խորհրդաժողովը որևէ ներդրում չի ունեցել խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջընթացի գործում։
Նմանատիպ հոդվածներ
2 արցախցու բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար. փաստաբան
Լուսանկարներում Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Հոլանդիայի քաղաքացիներն են, որոնց այսօր Կոմիտասի փողոցում տեղակայված «Ս...
ԱՄՆ Պետդեպը մտահոգված է Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակից
ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Քրիթենբրինքը շաբաթ օրը հայտարարել է, որ իրավ...
Պատերազմը շարունակվում է. Բագրատ Սրբազանը ներկայացրեց անցումային կառավարության օրակարգային 3 ուղղություններ
Անցումային կառավարությունը պիտի գործի օրակարգային հստակ երեք ուղղություններով: Այս մասին այսօրվա հանրահավաքի ժամանակ հայ...
Մեզ համար նահանջ գոյություն չունի. Բագրատ Սրբազան
Հավաքները շարունակելու ենք, մեզ համար նահանջ գոյություն չունի։ Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարել է Բագրատ Սրբազա...