Մենք, իհարկե, հաշվի կառնենք դիրքորոշումը․ Պեսկով
Ռուսաստանի հարաբերությունները բարեկամ երկրների հետ չեն վատթարանա այն բանից հետո, երբ այդ երկրները որոշել են միանալ Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խաղաղության համաժողովի հռչակագրին: Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք, իհարկե, հաշվի կառնենք դիրքորոշումը, որը որդեգրել են տվյալ պետությունները։ Դա կարևոր է մեզ համար։ Մենք կշարունակենք ներկայացնել մեր դիրքորոշումը»,- նշել է Պեսկովը:
Հիշեցնենք՝ հունիսի 15-ից 16-ը Բյուրգենշտոկում եզրափակիչ հռչակագիրը ստորագրել են մոտ 8 տասնյակ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Հունգարիայի, Սերբիայի և Թուրքիայի ներկայացուցիչները:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի․ ֆրանսիայում Մակրոնին կոչ են արել զորքեր ուղարկել ՀՀ․ ԶԼՄ
Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ նախագահ Էմանուել Մակրոնին կոչ անելով խաղաղապ...
ԱԽՔ-ն՝ հրապարակման մասին, թե Գրիգորյանը հրաժարվել է ելույթ ունենալ «Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովին»
«Իսկզբանե միայն նախատեսված է եղել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությունն «Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովի...
Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրել
Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրել: Այս մասին X-ի իր էջում հայտնել է Ֆրանսիայի...
«Մենք սրբացրեցինք մեր բանակն ու ինչի՞ հասանք»․ Նիկոլ Փաշինյան
Հայերը բնավորություն ունեն՝ ամեն ինչ սրբացնում են։ «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը նման հայտարարություն...