Հունիսի 12-ը հավասար է մարտի 1-ին. այս մարդկանց ճակատից այդ խարանը պիտի դուրս չգա. Բագրատ Սրբազան

Հունիսի 12-ը նոր մարտի 1-ն է մեր կյանքում։ Այս մասին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ ասել է Բագրատ Սրբազանը։


«Հունիսի 12-ը հավասար է մարտի 1-ին։ Այս մարդկանց ճակատից այդ խարանը պիտի դուրս չգա.... նույն գործողությունը նույն կերպով, նույն ոգով դրսևորած այս մարդը իրագործեց դա նաև այդ օրը։ Իրագործեց՝ այս անգամ գտնվելով ԱԺ պարիսպների թիկունքում»,- ասել է Բագրատ Սրբազանը։


«Այն, ինչ գործել է, հավասարազոր է մարտի 1-ին, և միակ մեղավորն առաջին հերթին ստախոսն է՝ Նիկոլ Փաշինյան անունով»,- ասել է նա։


«Նաև նրա պոչից կախված մնացած բոլոր մունետիկները, ի մասնավորի՝ ոստիկանապետը, որը կոնկրետ ներկա էր իրադարձությունների կիզակետում և նրա շուրջ գտնվող բոլոր նրանք, ովքեր այդ հրամանը տվել են, նաև բոլոր այն ոստիկանները, ովքեր իրագործել են այդ ապօրինի հրամանը»,- ասել է Բագրատ Գալստանյանը:


Իր խոսքով՝ այդ օրվա բոլոր դեպքերն արձանագրված են, իրենք իրավական գործընթաց են սկսելու։