Գորիսում 24-ամյա երիտասարդի վեճը 33-ամյա կնոջ հետ ավարտվել է դանակահարությամբ
Հունիսի 14-ին, ժամը 19.45-ին, ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գորիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը որովայնի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա կնոջ, ով հայտնել է, որ վնասվածքների հետ կապված ոչինչ չի հիշում:
Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գորիսցի կինը իր տան խոհանոցում վիճաբանել է համաքաղաքացի 24-ամյա երիտասարդի հետ, որի ընթացքում էլ նա սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 16-ին երիտասարդը ներկայացել է Գորիսի բաժին և հայտնել, որ ինքն է խոհանոցային դանակով հարվածներ հասցրել 33-ամյա մտերմուհուն:
Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին:
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայող է հանկարծամահ եղել․ ՔԿ
2024թ. հունիսի 24-ին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել՝ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի...
Զորավարժարանում զինամթերքի պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ. Չեխիա
Չեխիայի բանակը հայտնել է երկրի արևելքում զինամթերքի պայթյունի մասին։ Պայթյունը տեղի է ունեցել Լիբաուի զորավարժարանում, կ...
Գնդեվանք-Ջերմուկ հին ճանապարհին ժայռաբեկորներ են պոկվել. ճանապարհը երկկողմանի փակ է
Այսօր՝ հունիսի 17-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզում: Արդեն 3 ժամ է՝ Ջերմուկ-Գնդեվանք ավտոճանապարհին տե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանում ավտոլվացման կետի տանիքը քամին պոկել ու շպրտել է՝ փակելով ճանապարհը
Այսօր՝ հունիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փ...