ԱՄՆ-ը, Հարավային Կորեան և Ճապոնիան համաձայնագիր կստորագրեն Հյուսիսային Կորեայի դեմ
Միացյալ Նահանգները, Հարավային Կորեան և Ճապոնիան այս տարի կստորագրեն գործընկերության մասին համաձայնագիր, որն ուղղված Է ԿԺԴՀ-ի կողմից միջուկային «սպառնալիքին» հակազդելուն: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
«ԱՄՆ -ը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան համաձայնագիր կստորագրեն Հյուսիսային Կորեայի միջուկային զենքից բխող սպառնալիքների դեմ անվտանգության ոլորտում իրենց գործընկերության պաշտոնական ձեւակերպման մասին», - ասված է հրատարակության հաղորդագրության մեջ:
Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Շին Վոնսիկը Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ շուտով կհանդիպի իր ամերիկացի և ճապոնացի գործընկերների հետ՝ համապատասխան փաստաթուղթ ստորագրելու համար: Նրա խոսքով՝ առաջնահերթությունը կլինի «համակարգի ստեղծումը, որը թույլ կտա ավելի արդյունավետ, օպերատիվ եւ ներդաշնակորեն արձագանքել Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային սպառնալիքներին»:
Գործակալությունը գրում է, որ փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել մինչև ԱՄՆ հաջորդ նախագահի երդմնակալությունը:
Մինչ այդ հաղորդվել էր, որ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ցանկանում է վերսկսել համագործակցությունը Հյուսիսային Կորեայի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Միջազգային մամուլը՝ Ռուբեն Վարդանյանի խոշտանգումների մասին
Միջազգային մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թի...
Փաշինյանը նշել է՝ որ դեպքում տարածքների հարցով հանրաքվե կլինի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ժամանակ Շինուհայրի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասել է, թե երբ կա...
Ինչպես են կիրանցեցիները հասնելու Բերքաբերում գյուղատնտեսական նշանակության հողերին․ նախարարության պատասխանը
Հայաստանի իշխանությունները դեռ չեն քննարկել այն հարցը, թե ինչպես են Տավուշի Կիրանց գյուղի բնակիչները հասնելու Բերքաբերի...
Քննարկվել է Starlink-ը Հայաստանում հասանելի դարձնելու հարցը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանy Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակն...