Գերասիմ Վարդանյանը ձերբակալվեց
ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը, որը քրեական վարույթի շրջանակում 11 անձի ձերբակալելու և կուսակցության գրասենյակներում խուզարկությունների ֆոնին ինքնակամ ներկայացել էր ՀՀ քննչական կոմիտե, ձերբակալվեց։
Նա ներգրավված է քրեական վարույթներից մեկում և մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։ Նրան տարան ոստիկանության Քանաքեռ–Զեյթունի բաժին։
Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանն ասաց, որ կգնան բաժին` հասկանալու, թե իրականում ինչ գործի մասին է խոսքը։
«Ամեն ինչ պարզ է, մեր ուզածով պետք է լինի ամեն ինչ։ Այս պայքարը տևելու է այնքան, մինչև հայ ժողովուրդը հաղթանակ ունենա»,– ձերբակալությունից առաջ ասաց Գերասիմ Վարդանյանը։
Պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ արձանագրեց, որ մոտեցած աշխատակիցներից բացի փողոցում նրան էին սպասում նաև ոստիկանության մեքենայի մեջ նստած դիմակավորված անձիք, որոնք տեսնելուն պես, որ ինքը նկարում է, արագ հեռացել են։ Նրանց մեքենաները եղել են ոստիկանության պետհամարանիշներով։
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ակցիայի մասնակիցներին գումար տալու համար։ ՔԿ–ն հրապարակել էր միայն այդ անձանց սկզբնատառերը` Գ.Վ. և Վ.Դ.։ Ենթադրվում է, որ Գ.Վ.–ն հենց Գերասիմ Վարդանյանն է։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու Հայաստանի որոշումը երկրի վերակողմնորոշումն է դե...
Քննարկվել է Starlink-ը Հայաստանում հասանելի դարձնելու հարցը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանy Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցե...
«Բելառուսի պարագայում դա շռայլություն է»․ ՀՀ-ն բողոքի հայտագիր է ուղարկել Բելառուսին. ԱԳՆ
Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական...
ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել՝ Փաշինյանի՝ կազմակերպությունից դուրս գալու ելույթի մասին
ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով ՀՀ-ից դուրս գալու կամ չգալու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ...