Պուտինը նշել է, թե ինչու Ռուսաստանն ու Ուկրաինան ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել

Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդները ցանկացած հակամարտություն արդար կարգավորելու միջոց կգտնեին, բայց խանգարում է Արևմուտքի անթաքույց քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։


Նա նշել է, որ Ուկրաինայի հետ ճգնաժամը երկու պետությունների հակամարտություն չէ։


«Եթե գործը հենց այդպես լիներ, ապա կասկած չկա, որ ռուսներն ու ուկրաինացիները, որոնց միավորում է ընդհանուր պատմությունն ու մշակույթը, հոգևոր արժեքները, միլիոնավոր ազգակցական, ընտանեկան, մարդկային կապերը, ցանկացած հարց արդար կարգավորելու միջոց կգտնեին», — նշել Է Պուտինը:


Սակայն Ռուսաստանի ղեկավարը կարծում է, որ հակամարտության արմատները ոչ թե երկկողմ հարաբերություններում են, այլ 20 -րդ դարի վերջի և 21- րդ դարի սկզբի համաշխարհային և Եվրոպական զարգացման արդյունքը: Նա նշել է, որ Արևմուտքն ագրեսիվ և արկածախնդիր քաղաքականություն է վարում հատուկ ռազմական գործողության սկսվելուց շատ առաջ։


Մինչ այդ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողության շրջանակներում պատերազմ չի սկսել Ուկրաինայում: Նրա խոսքով՝ Արեւմուտքում մշտապես մեղադրում են Ռուսաստանին այն բանում, որ նա ռազմական գործողություններ է սկսել Ուկրաինայում եւ ագրեսոր է: