Փողոցով իշխանության չեն գալիս․ ՀՀ-ն կաթողիկոսի ու Քոչարյանի պետությունը չէ․ ՔՊ-ական
Փողոցով իշխանության չեն գալիս, 2018 թվականին տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն։
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե իշխանությունը ինչու է այդքան սարսափում փողոցից, ասաց իշխող խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
«2018-ին ՀՀ-ում ժողովուրդն է եկել իշխանության, 2018-ին ժողովուրդը ընտրել է Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ։ Նա մի քանի անգամ ժողովրդի կողմից ընտրվել է երկրի լեգիտիմ վարչապետ, ՔՊ-ն մի քանի անգամ ընտրվել է որպես լեգիտիմ իշխող կուսակցություն։ ՀՀ-ում իշխանության միակ փոփոխությունը սահմանադրական ճանապարհն է՝ ընտրությունների միջոցով։ Թող գնան ստեղծեն նոր կուսակցություն անունն էլ դնեն Հայ Առաքելական կուսակցություն, ոչ ժողովրդավարական ճանապարհով այլևս հնարավոր չէ Հայաստանում իշխանություն փոխվի»,- ասաց նա։
Հովհաննիսյանի խոսքով ժողովրդի ճնշմամբ միշտ կարելի է իշխանափոխություն անել։
«Ժողովուրդը ՀՀ-ում ինչ կուզի կանի, ՀՀ-ն ժողովրդի պետությունն է, կաթողիկոսի ու Քոչարյանի պետությունը չէ»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու Հայաստանի որոշումը երկրի վերակողմնորոշումն է դե...
«Բելառուսի պարագայում դա շռայլություն է»․ ՀՀ-ն բողոքի հայտագիր է ուղարկել Բելառուսին. ԱԳՆ
Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական...
ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել՝ Փաշինյանի՝ կազմակերպությունից դուրս գալու ելույթի մասին
ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով ՀՀ-ից դուրս գալու կամ չգալու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ...
Արցախի նախագահը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը գտնվում է Բաքվում, կենդանի պատանդ է մնացել և ապահովել մեր բնակչության դուրս բ...