Իշխան Սաղաթելյանը՝ ՀՅԴ գրասենյակներում խուզարկությունների մասին
Երեկ համացանցում տարածվել է ինչ-որ ձայնագրություն, պարզ չի ում կողմից, որի արդյունքում քննչական մարմինները հարուցել են քրեական գործ և այսօր առավոտից խուզարկություններ են սկսվել Վայքի և Եղեգնաձորի Դաշնակցության գրասենյակներում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Վայոց ձորի մեր անդամներին՝ շուրջ 10 հոգի, ձերբակալել են: Կարող եմ ասել՝ մարդկանց առևանգել են, գտնվելու վայրերը շատ մեծ դժվարությամբ ենք կարողանում իմանալ, փաստաբաններն էլ չեն կարողանում իմանալ, իրենց կարճ խելքով փորձում են ինչ-որ ցուցմունքներ կորզել՝ չհասկանալով, թե ում հետ գործ ունեն: Նույնիսկ մեզ տեղեկություն չեն տրամադրում, թե առևանգված մեր ընկերները որ բաժիններում են գտնվում:
Մեր պատգամավորները այս պահին գտնվում են մարզում, փորձում են տեղերը ճշտել, անընդհատ խոչընդոտներ են ստեղծում թե՛ պատգամավորների, թե՛ փաստաբանների համար: Ակնհայտ է, որ կուսակցությունը թիրախավորված է, փորձում են այս նպատակով , կեղծ գործերով ճնշումներ գործադրել, բայց Դաշնակցության վրա դա չի ազդում, սա ոչ վերջինն է, ոչ առաջինը»,-նշել է Սաղթելյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի․ ֆրանսիայում Մակրոնին կոչ են արել զորքեր ուղարկել ՀՀ․ ԶԼՄ
Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ նախագահ Էմանուել Մակրոնին կոչ անելով խաղաղապ...
Հայաստանը չի ստորագրել Ուկրաինային նվիրված համաժողովի ամփոփիչ հռչակագիրը
Հայաստանը չի ստորագրել Շվեյցարիայում «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովի» ամփոփիչ հռչակագիրը։ Այս մասին հայտնու...
ԱԽՔ-ն՝ հրապարակման մասին, թե Գրիգորյանը հրաժարվել է ելույթ ունենալ «Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովին»
«Իսկզբանե միայն նախատեսված է եղել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությունն «Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովի...
Այո՛, պատրաստ ենք 1 ամսվա ընթացքում ստորագրել. Նիկոլ Փաշինյան
Խաղաղության պայմանագրի՝ այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է, կարելի է վերջին շտրիխները ճշգրտել, բերել վերջնական...