«Հայ ասպետ»-ին 10 տարով տրված տարածքը հետ է վերցվել և տրվել թիվ 13 հիմնական դպրոցին
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց Երևանի Արշակունյաց թիվ 20 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկի 149,2 քառ․ մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Էռնեստ Թելմանի անվան թիվ 13 հիմնական դպրոցին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այդ տարածքը ժամանակին դպրոցից վերցվել էր եւ 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել էև «Հայ ասպետ» կրթադաստիրակչական բարեգործական հիմնադրամին: Սակայն այժմ այդ հիմնադրամի իրավունքը դադարեցվել է, հետեւաբար, դպրոցի տնօրենը գրությամբ դիմել է, որ տարածքը կրկին իրենց տրվի:
Նշենք, որ դպրոցի հարեւանությամբ կառուցվում է «Բյուրեղ» բնակելի թաղամասը, որը ևս խթան կհանդիսանա դպրոցի դասարանների քանակի ավելացմանը:
Նշենք, որ «Հայ ասպետ» կրթադաստիրակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիրը Արցախի ազգային հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրն է՝ Կարին Տոնոյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու Հայաստանի որոշումը երկրի վերակողմնորոշումն է դե...
«Բելառուսի պարագայում դա շռայլություն է»․ ՀՀ-ն բողոքի հայտագիր է ուղարկել Բելառուսին. ԱԳՆ
Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական...
Ռուսաստանից մեկնաբանել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին հայտարարությունը
Անհրաժեշտ է սպասել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) երկրի դուրս գալու որոշման վերաբերյալ Հայ...
ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել՝ Փաշինյանի՝ կազմակերպությունից դուրս գալու ելույթի մասին
ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով ՀՀ-ից դուրս գալու կամ չգալու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ...