Բա որ մի օր լույսերը տարան․ Արարատ Միրզոյանը՝ Փաշինյանին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Ամպայինն՝ առաջինը» համակարգի ներդրման նախագծի քննարկման ժամանակ ասել է, որ թեև փաստաթղթերը թվայնացվելու են, բայց շատ դեպքերում թղթային բնօրինակները պահելու կարիք կա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երբ փաստաթղթերը տեղադրվում են ամպային տիրույթում, թղթերը չեն վառվում։
«Մի հատ համոզվում ենք՝ դա աշխատու՞մ է, ընդ որում, հետագայում՝ երկարաժամկետում, պետք չի լինելու ձեր ասածը պահել, որովհետև ամպային տիրույթում, ենթադրվում է, դա մի քանի տեղ, մի քանի շերտում է պահվում, և եթե մեկի հետ մի բան տեղի ունենա, երկրորդ տեղից կարելի է վերցնել կամ վերականգնել»,- նշեց նա։
Ըստ վարչապետի, քանի որ նոր պրակտիկա է, կգնան փուլային տարբերակով. «Որ միանգամից ամեն ինչ չլցնենք այնտեղ, հետո մատներս սխալ կոճակի կպչի, պարզվի՝ ամբողջը կորել է»։
«Մոտավորապես նման հարց էի ուզում տալ, բայց կոճակը մտքովս չէր անցել, ասում էի՝ բա որ մի օր լույսերը տարան։ Կարող է՝ 18 տարի ամեն ինչ նորմալ լինի, 19-րդ տարում ինտերնետի մալուխը կտրվի կամ համակարգը խափանվի»,- մտահոգվեց Միրզոյանը։
Վարչապետն, արձագանքելով, ասաց. «18 տարի որ ասում եք, 18 տարվա հարցը 20 տարի առաջ շատ երկրներ լուծել են, որովհետև դրանից առաջ 50 տարի փորձարկումներով էին զբաղված»։
Ըստ նրա՝ «սա մոտավորապես նույնն է, որ գութանը ձիու վրայից հանեն, գցեն տրակտորին»։
«Էն ժամանակ էլ բազմաթիվ մտահոգություններ են եղել՝ տրակտորի հետ կապված»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու Հայաստանի որոշումը երկրի վերակողմնորոշումն է դե...
«Բելառուսի պարագայում դա շռայլություն է»․ ՀՀ-ն բողոքի հայտագիր է ուղարկել Բելառուսին. ԱԳՆ
Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական...
ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել՝ Փաշինյանի՝ կազմակերպությունից դուրս գալու ելույթի մասին
ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով ՀՀ-ից դուրս գալու կամ չգալու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ...
Արցախի նախագահը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը գտնվում է Բաքվում, կենդանի պատանդ է մնացել և ապահովել մեր բնակչության դուրս բ...