Այս պահին հայտնի է Վայոց Ձորում 10 ձերբակալվածի մասին. Իշխան Սաղաթելյան
Երեկ համացանցում տարածվել է ինչ-որ ձայնագրություն, պարզ չէ` ում կողմից, որի արդյունքում քննչական մարմինները հարուցել են քրեական գործ և այսօր առավոտից խուզարկություններ են սկսվել Դաշնակցության` Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Վայոց Ձորի մեր անդամներին՝ շուրջ 10 հոգի, ձերբակալել են: Կարող եմ ասել՝ մարդկանց առևանգել են, գտնվելու վայրերը շատ մեծ դժվարությամբ ենք կարողանում իմանալ, փաստաբաններն էլ չեն կարողանում իմանալ, իրենց կարճ խելքով փորձում են ինչ-որ ցուցմունքներ կորզել՝ չհասկանալով, թե ում հետ գործ ունեն: Նույնիսկ մեզ տեղեկություն չեն տրամադրում, թե առևանգված մեր ընկերները որ բաժիններում են գտնվում»,–ասել է Սաղաթելյանը:
Նրա խոսքով` իրենց պատգամավորները այս պահին գտնվում են մարզում, փորձում են տեղերը ճշտել, բայց անընդհատ խոչընդոտներ են ստեղծվում թե՛ պատգամավորների, թե՛ փաստաբանների համար:
«Ակնհայտ է, որ կուսակցությունը թիրախավորված է, փորձում են այս նպատակով կեղծ գործերով ճնշումներ գործադրել, բայց Դաշնակցության վրա դա չի ազդում, սա ո՛չ վերջինն է, ո՛չ առաջինը»,-նշել է Սաղթելյանը:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին ռազմական գործողությունների դադարեցման Պուտինի պայմանները վերջնագիր է անվանել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռազմական գործողությունների դադար...
Coca-Cola-ն 2022 թվականին հեռանալուց հետո Ռուսաստանում վերստին գրանցում է իր ապրանքային նշանները
Ամերիկյան The Coca-Cola ըմպելիքներ արտադրող ընկերությունը հայտեր է ներկայացրել իր ՝ Coca-Cola, Fanta և Sprite ապրանքանիշ...
Ռուսաստանը դեսպանի փոփոխություն է իրականացնում. Լուրջ ֆիգուր են գործուղելու Երևան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին 2 բարձրաստիճան պաշտոնյա ագրեսիվ հայտարարություններ արեցին:...
Ինչպես է Բայդենը շնորհավորել Թրամփի ծնունդը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ծննդյան օրվա առթիվ։ «Շնորհավոր 78-ամյակդ, Դոնալդ: Ընդունե...