G7 երկրները քաղաքական համաձայնություն են ձեռք բերել ռուսական ակտիվներից եկամուտների վերաբերյալ
«Մեծ յոթնյակի» երկրները քաղաքական համաձայնություն են ձեռք բերել Ուկրաինային 50 միլիարդ դոլար վարկ տրամադրելու վերաբերյալ, սակայն Ռուսաստանի սառեցված ակտիվներից եկամուտների բռնագրավման մասին խոսք չկա։ Այս մասին ասել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։ Նրա խոսքերը մեջբերում է ANSA գործակալությունը։
«Մենք քաղաքական համաձայնություն ենք ձեռք բերել վարկավորման համակարգի միջոցով մինչև տարեվերջ Ուկրաինային մոտ 50 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսական աջակցություն տրամադրելու շուրջ։ Սա բռնագանձում չէ, այլ կուտակված տոկոսներ», - ասել էէ նա լրագրողներին:
Մելոնին պարզաբանել է, որ սխեման դեռ պետք է որոշվի «տեխնիկական տեսանկյունից»։
Սպիտակ տան ներկայացուցիչը Reuters-ին ասել է, որ Ռուսաստանի սառեցված ակտիվները G7 երկրներում անձեռնմխելի են պահվում, և նախատեսվում է օգտագործել միայն դրանցից ստացված շահույթը։ Նա, սակայն, չի բացառել հետագայում այդ միջոցների բռնագանձումը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն համաշխարհային տնտեսությանը 54,3 տրիլիոն դոլար է պարտք. Պուտին
ԱՄՆ-ն համաշխարհային տնտեսությանը 54,3 տրիլիոն դոլար է պարտք, հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով ֆինանս...
Հայաստանը 148 ձայնով դարձել է ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ
Քիչ առաջ Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանում կայացած քվերակությամբ Հայաստանը 148 ձայնով ընտրվեց ՄԱԿ Տնտեսական և սոցիալական...
Մոսկվայի բորսան հաճախորդների հաշիվների արժութային մնացորդները կփոխակերպի ռուբլու
Ռուսաստանում Ազգային քլիրինգային կենտրոնը (ԱՔԿ, Մոսկովյան բորսայի խմբի մաս) հաճախորդների հաշիվների արտարժույթի մնացորդնե...
Թաիլանդի կառավարությունը հաստատել է BRICS-ին անդամակցելու նախագիծը
Թաիլանդի կառավարությունը հավանություն է տվել BRICS-ի անդամ դառնալու՝ թագավորության նամակի նախագծին։ Այս մասին հայտն...