18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փլուզվել է գիշերային ակումբի երրորդ հարկի պատշգամբը. կան զոհեր և վիրավորներ. Մեքսիկա
Մեքսիկայում երեք մարդ է զոհվել, 16-ը՝ վիրավորվել Rich գիշերային ակումբի երրորդ հարկի պատշգամբի փլուզման հետևանքով։ Այս մասին հայտնում է մեքսիկական Diario de Yucatán թերթը։
«Սան Լուիս Պոտոսիի Լոմաս Կուարտա շրջանում Սիերա Լեոնե փողոցի Պլազա Ալտուսում գտնվող Rich գիշերային ակումբում ապակե բազրիք է փլուզվել։ Մի քանի երիտասարդներ ընկել են երրորդ հարկից: Երեքը մահացել են տեղում, 16-ը վիրավորվել»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ մարդկանց հոծ բազմությունը հավաքվել էր երգիչ Քևին Մորենոյի համերգին։
«Այս միջոցառմանը մարդկանց անվերահսկելի ներկայությունը հանգեցրել է նրան, որ Altus առևտրի կենտրոնի երրորդ հարկի ճաղերից մեկը ենթարկվել է ճնշման, ինչն էլ պատճառ է դարձել այս ողբերգությանը», - ասել է քաղաքային խորհրդի քարտուղարը:
Տուժածներից հինգը ստացել են կյանքին վտանգ սպառնացող լուրջ վնասվածքներ և գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինդոնեզիայում պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել կնոջը
Ինդոնեզիայի կենտրոնում 5 մետրանոց պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել մի կնոջ, հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:Հարավային Սուլա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր` ավտոսրահում բռնկված ուժգին հրդեհից. ՌԴ
Մոսկվայի հյուսիսում հրդեհ է բռնկվել Բաշիլովսկայա փողոցում գտնվող ավտոսրահում, գրում է SHOT Telegram ալիքը։ Նախնական տվյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օդանավակայանում քիչ էր մնում բախվեին երկու ինքնաթիռ. Հնդկաստան
Մումբայի օդանավակայանում քիչ էր մնում բախվեին երկու ինքնաթիռ: Հյատնում են տելեգրամյան ալիքները: IndiGo ավիաընկերության ի...
ՏԵՍԵԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ում ցուլը ռոդեոյի ժամանակ թռել է մրցասպարեզի պատնեշից. կան տուժածներ
Հանդիսատեսներից երեք հոգի ամերիկյան Օրեգոն նահանգում ռոդեոյի ժամանակ վնասվածքներ է ստացել այն բանից հետո, երբ ցուլը թռել...