Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհն ու Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը փակ են. ՆԳՆ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը։
Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։
Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։
Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է:
Նմանատիպ հոդվածներ
Քննարկվում է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտում այսօր ստեղծված իրավիճակը. Հայկ Կոստանյան
Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է․ քննարկվում է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտում այսօր ստե...
Լոռվա որոշ գյուղեր կարելի է հասնել միայն ՀԿԵ շոգեքարշերով
Լոռվա որոշ գյուղեր կարելի է հասնել միայն ՀԿԵ շոգեքարշերով, որոնք ոչ միայն մասնակցում են երկաթգծի վերականգնման աշխատանքնե...
Ախթալա համայնքը կունենա դեռևս միայն ոտքի ճանապարհ. Սևակ Սարգսյան
Ախթալա համայնքն ամենամոտ ժամանակներս արդեն կունենա արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհ՝ առայժմ միայն ոտքով գնալու համար։...
Այս պահին Լոռիում առանց ջրամատակարարման մնացած բնակավայր չկա
«Վեոլիա ջուրն» ավարտեց Դեբեդ գետի վրայով թռիչքային 80 գծամետր ջրագծի կառուցումն ու վերականգնեց Ախթալա քաղաքի ջրամատակարա...