ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 12 երեխա վիրավորվել է դպրոցի տանիքի փլուզման հետեւանքով․ ՌԴ
ՌԴ Կրասնոդարում 12 երեխա վիրավորվել է դպրոցի տանիքի փլուզման հետեւանքով: Այս մասին տեղեկացրել է Կրասնոդարի երկրամասի դատախազությունը։
Հաղորդվում է, որ Կրասնոդարի Արեւմտյան վարչական օկրուգի դատախազությունը կազմակերպել է ստուգում թիվ 29 հանրակրթական միջնակարգ դպրոցում տանիքի փլուզման փաստով։
Հաղորդագրության մեջ ասվում է․ «Նախնական պարզվել է, որ 2024թ. մայիսի 24-ին, ժամը 088.18-ին թիվ 29 դպրոցի տարածքում, որը գտնվում է Կրասնոդար, Ռիլեեւի փող. 147 հասցեում, ուժեղ քամու պատճառով փլուզվել է տանիքը, ինչի հետեւանքով տուժել է մոտ 12 երեխա, որոնք բեկորային վերքեր են ստացել, տուժածների ճիշտ թվաքանակը չի նշվել»։
Պատահարի վայր է ժամանել Կրասնոդարի Արեւմտյան վարչական օկրուգի դատախազ Վիտալի Օլխովիկը, կազմակերպվել է պատահարի պատճառների եւ պայմանների ստուգում։
Դեպքի վայրից կադրեր են հրապարակվել։





Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրթիռային հարված՝ Խարկովին․ կան բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ
Հրթիռային հարված է հասցվել Խարկովին․ կան բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ։ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը նշել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այրում քաղաքը երկաթուղային փողոցին կապող կամուրջի քանդվելու պահը
Հրապարակվել է Տավուշի մարզի Այրում քաղաքը երկաթուղային փողոցին կապող կամուրջի քանդվելու առաջին կադրերը։ Հիշեցնենք՝...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել է Կեմերովո քաղաքում տրամվայի վթարման պահը․ տուժել է 90 մարդ
ՌԴ Կեմերովո քաղաքում բախվել է երկու տրամվայ, տուժել է 90 մարդ. վթարի զոհերից մեկն ավելի ուշ մահացել է։ Այս մասին հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գետի վարարման հետեւանքով տեղի է ունեցել ճանապարհի փլուզում
«Ճանապարհային դեպարտամենտը» տեսանյութ է հրապարակել և կից տեղեկացրել․ «Մ-4 միջպետական ճանապարհի 110-րդ կմ-ն է...