Դավթաշենի կամրջի մոտ հայտնաբերվել է Ուկրաինայի 35-ամյա քաղաքացու ավտոմեքենան, դին՝ կամրջի տակ
Այսօր՝ մայիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջից դեպի Արաբկիր վարչական շրջան տանող հատվածի փոքր կամրջի վրա, հետիոտնի համար նախատեսված մայթին «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա է կայանված և կան կասկածներ, որ վարորը հնարավոր է ինքնասպանություն գործելու նպատակով կամրջից նետվել է։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները, փրկարարներն ու պարեկները Դավթաշենի կամրջի տակ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերում են տղամարդու դի։ Դեպքի վայր է ժամանել մահացածի ընկերը, որը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է՝ նա Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 35-ամյա Անդրանիկ Գ․-ն է։
Պարզվել է մահացածը մասնագիտությամբ ատամնաբույժ էր և բնակվում էր Աբովյան քաղաքում։ 2 օր է հարազատները փնտրում էին նրան և դիմել էին ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ էլ որպես անհետ կորած որոնվում էր։

Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրթիռային հարված՝ Խարկովին․ կան բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ
Հրթիռային հարված է հասցվել Խարկովին․ կան բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ։ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը նշել...
Իրանում գազատար խողովակ է պայթել. կան զոհեր և տուժածներ
Իրանի արևմուտքում գտնվող Աբդանան գազատարի վրա պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։&...
Երևանում ավտոբուսը բախվել է գազատար խողովակին. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։Ժամը 14:10-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թռիչքի ժամանակ ինքնաթիռը ուժգին ցնցվել է․ Լոնդոն-Սինգապուր չվերթի ուղևոր է մաhացել
Singapore Airlines-ի չվերթի ժամանակ արտակարգ դեպք է գրանցվել։ Լոնդոն-Սինգապուր չվերթի ժամանակ ուժեղ տուրբուլենտությ...