Կիրանցում նոր ճանապարհի կառուցումը կլինի հրատապ. որոշում
Տավուշի մարզի Կիրանց համայնքում նոր ճանապարհի կառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի և փորձաքննության ծառայությունների ձեռքբերումը կիրականացվի հրատապ, մեկ անձից գնմամբ: ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշումն ընդունվեց
Նշվում է, որ անհրաժեշտություն է առաջացել կառուցելու ավտոմոբիլային նոր ճանապարհ, որի կառուցման աշխատանքների գնման անհետաձգելի պահանջը ծագել է արտակարգ և չնախատեսված իրավիճակի առաջացման հետևանքով, և այդ իրավիճակից ելնելով` գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է։
«Հետևաբար, հրատապության հիմքով պայմանավորված` նախատեսվում է այդ աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի և փորձաքննության ծառայությունների ձեռքբերումը իրականացնել մեկ անձից գնման ձևով»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։
Այդ նպատակով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կհատկացվի 9 մլն 613 հազար դրամ, որից 8,82 մլն դրամը նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, իսկ 793,8 հազար դրամը՝ փորձաքննության համար:
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանությունը մայրաքաղաքում և մարզերում իրականացնելու է ուժեղացված ծառայություն
Մայիսի 24-ին հանրապետության բոլոր դպրոցներում հնչելու է «Վերջին զանգը»:«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ՆԳՆ...
ՔԱՐՏԵԶ․ Ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և այլընտրանքային երթուղիները
«Ճանապարհային դեպարտամենտ»-ը ներկայացրել է ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և առաջարկում այլընտրա...
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ
Հորդառատ անձրներիից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով՝ հեղեղ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Նախնական տվյալներով վտանգավոր տարածքներից տարհանվել են 232 քաղաքացի
ՆԳՆ ՓԾ-ն հորդառատ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առ...