Ռուսաստանցիների զանգվածային արտագաղթ Թուրքիայից. Reuters
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Թուրքիա մեկնած ռուսաստանցիները զանգվածաբար տեղափոխվում են այլ երկրներ՝ բնակության թույլտվության և բանկերի հետ կապված խնդիրների ֆոնին։ Այս մասի գրել է Reuters-ը, վկայակոչելով պաշտոնական տվյալները։
Վերջին մեկ տարվա ընթացքում տասնյակ հազարավոր ՌԴ քաղաքացիներ լքել են Թուրքիան։ Մայիսին թուրքական կացության թույլտվություն ունեցող ռուսների թիվը նվազել է՝ հասնելով 96 հազարի։ 2022 թվականի վերջին այն եղել է 154 հազար:
Նշվում է, որ նրանք ստիպված հեռանում են Թուրքիայից՝ թույլտվություն ստանալու հետ կապված դժվարությունների պատճառով, որոնք ծագել են 2023 թվականի սկզբին։ Այդ ժամանակ իշխանությունները խստացրել են դիմումների ստուգումը, քանի որ պատերազմի պատճառով սկսված միգրանտների հոսքը անշարժ գույքի գների կտրուկ աճ է առաջացրել, և սեփականատերերը սկսել են վտարել թուրք վարձակալներին՝ բնակարանները ռուսներին ավելի թանկ գնով հանձնելու համար: Արդյունքում Անթալիայի 10 շրջան փակվել է օտարերկրացիների համար։ Բարձրացել է նաև անշարժ գույքի նվազագույն արժեքը, փոքր քաղաքներում նախկին 50 հազար դոլարի, մեգապոլիսներում՝ 75 հազար դոլարի փոխարեն այն աճել է մինչև 200 հազար դոլար:
Թուրքիայից ՌԴ քաղաքացիների փախուստի մեկ այլ պատճառ էլ բանկային գործարքների իրականացման հետ կապված դժվարություններն են։
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանությունը մայրաքաղաքում և մարզերում իրականացնելու է ուժեղացված ծառայություն
Մայիսի 24-ին հանրապետության բոլոր դպրոցներում հնչելու է «Վերջին զանգը»:«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ՆԳՆ...
ՔԱՐՏԵԶ․ Ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և այլընտրանքային երթուղիները
«Ճանապարհային դեպարտամենտ»-ը ներկայացրել է ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և առաջարկում այլընտրա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Նախնական տվյալներով վտանգավոր տարածքներից տարհանվել են 232 քաղաքացի
ՆԳՆ ՓԾ-ն հորդառատ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առ...
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ
Հորդառատ անձրներիից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով՝ հեղեղ...