10 օրից պայմանագիրս ավարտվում է, չգիտեմ՝ կշարունակե՞մ, թե՞ ոչ. Վարդան Մինասյան
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մամուլի ասուլիսում անդրադառնալով Կոնֆերենցիաների լիգայից ունեցած սպասելիքներին՝ հրաժարվել է կանխատեսում անել՝ նշելով, որ ակումբում մարզչական գործունեությունը շարունակելու առումով դեռևս հստակություն չկա.
«10 օրից պայմանագիրս ավարտվում է. չգիտեմ՝ կշարունակե՞մ, թե՞ ոչ: Եթե շարունակեմ, կխոսեմ այդ մասին: Ժամանակից շուտ չեմ ցանկանում խոսել այդ մասին: Ցանկությունը պետք է լինի երկկողմանի՝ թե՛ մարզչի, թե՛ ակումբի: Ընդամենը սա է: Կոկրետ առաջարկ կամ խոսակցություն դեռևս չի եղել: Տեխնիկական հարցերը շատ արագ են լուծվում: Եթե առաջարկ լինի, տեխնիկական հարցեր են լինի: Ակումբի նախագահը երբեք ոչինչ չի խնայել այս ակումբի համար»,- ասել է Վարդան Մինասյանը, փոխանցում է armsport.am-ը։
Մարզիչը նաև նշել է՝ 3-4 խաղացողների հետ բանակցություններ են վարել, որոնք նախնական համաձայնություն են տվել տեցղափոխության համար, բայց դեռևս վերջնական որոշում չկա:
Նմանատիպ հոդվածներ
Այն, ինչ եղավ Հայաստանի գավաթի պարգեւատրման ժամանակ, իմ անձնական դիրքորոշումն է .Վարդան Մինասյան
Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը լրագր...
Մբապեն կլինի «Ռեալում». Լա Լիգայի նախագահ․
Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հաստատել է, որ Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանսիայի...
«Բարսելոնան» 100 միլիոն եվրոյով կվաճառի Ռաֆինյային
«Բարսելոնան» մտադիր է այս ամռանը 100 միլիոն եվրոյով վաճառել բրազիլացի կիսապաշտպան Ռաֆինյայի տրանսֆերը, հաղորդում է Mundo...
Նոր աստղ, նոր փառահեղ էջ. Մխիթարյան
Իտալիայի նորընծա չեմպիոնի Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած գրառմամբ անդրադարձել է...