Վրաստանի ներսում դրսից փորձում են հեղաշրջում անել. Կախա Կալաձե
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ դրսից փորձ է արվում երկրում հեղաշրջում իրականացնել:
«Իհարկե, դրսից փորձեր կան, որ երկրում տեղի ունենա հեղաշրջում, հեղափոխություն»,- ասել է Կալաձեն վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում:
Նա նշել է, որ «Թբիլիսի ժամանած Լիտվայի, Էստոնիայի, Լատվիայի և Իսլանդիայի արտաքին գործերի նախարարները ուղիղ գնացին ընդդիմության հանրահավաքին», որը տեղի է ունենում Վրաստանի խորհրդարանի առջև։
«Սա երկրում բևեռացում հրահրելու փորձ է (...) Ամեն ինչ պետք է կոչել իր ճիշտ անունով», - ասել է Կալաձեն:
Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ Վրաստանում «մայդաններ» չեն լինի:
Նմանատիպ հոդվածներ
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։ Լուսանկարում կործան...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։ Ը...
Էբրահիմ Ռաիսին և Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են. Mehr
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռում գտնվող բոլորի հետ միասին, հայտնում է Mehr-ը։ Ըստ իրանական գործակալութ...
Այսօրվա հանրահավաքի ամենապիկ ժամին Հանրապետության հրապարակում եղել է 11 հազար 300 մարդ. ԻՔՄ
Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած հանրահավաքի ամենապիկ ժամին՝ 19:20-ին հրապարակու...