Գնալու ենք այս մարդկանց հեռացմանը, այլընտրանք չեն թողել. Բագրատ Սրբազան
Ես այս պայքարից ոտք ետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ այս հրապարակում: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Բագրատ Սրբազանը։
«Այս շարժման նպատակը մեր երկրի վերականգնումն է, մեր երկրի ապաքինումը, զարգացումը։
Գնալու ենք այս մարդկանց հեռացմանը, ուրիշ ձև չունենք մենք, ուրիշ կերպ չկա, այլընտրանք չեն թողել ուղղակի։ Հայրենիքի, պետության հսկայական հատվածի զիջումը ներկայացնում են որպես հաղթանակ»,- ասել է նա:
Բագրատ Սրբազանը ավելացրեց, որ առաջիկա հանրահավաքին կներկայացնի հստակ ճանապարհային քարտեզ։
«Առաջիկա հանրահավաքին ես կհայտարարեմ հստակ ճանապարհային քարտեզը։ Հանրահավաքից հետո կսկսվի ինտենսիվ պայքարը, որը մեզ տանելու է մեր ցանկացած հանգրվանին։
Մեր հայրենիքի, մեր պետության, մեր ժողովրդի շահից բացի, այլ բացարձակ արժեք գոյություն չունի»,-ասել է Բագրատ Սրբազանը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։Լուսանկարում կործանվ...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։Ըս...
Էբրահիմ Ռաիսին և Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են. Mehr
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռում գտնվող բոլորի հետ միասին, հայտնում է Mehr-ը։Ըստ իրանական գործակալությ...
Այսօրվա հանրահավաքի ամենապիկ ժամին Հանրապետության հրապարակում եղել է 11 հազար 300 մարդ. ԻՔՄ
Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած հանրահավաքի ամենապիկ ժամին՝ 19:20-ին հրապարակու...