Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում իրավիճակին միջամտելու փորձերի մեջ
Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանինը հայտարարել է Նոր Կալեդոնիայում իրավիճակին միջամտելու Ադրբեջանի փորձերի մասին, որտեղ վերջին օրերին բողոքի ցույցեր ու անկարգություններ են տեղի ունենում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նման մեղադրանքները վիրավորական է անվանել։
«Սա ֆանտազիա չէ, սա իրականություն է։ Ցավոք սրտի, որոշ անկախության մարտիկներ գործարք կնքեցին Ադրբեջանի հետ»,- ասել է Դարմանինը France2 հեռուստաալիքի եթերում (նրա խոսքերը մեջբերում է RFI-ն)։
Նոր Կալեդոնիան ֆրանսիական անդրծովյան տարածք է, կղզիների խումբ, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում, որը սահմանակից է Ավստրալիայի տնտեսական գոտուն: Բնակչությունը՝ մոտ 270 հազար մարդ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն «X» սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, որում Ֆրանսիայի իշխանությունների մեղադրանքներն անվանել է «վիրավորական և անհիմն»։ Ըստ AFP-ի՝ Ֆրանսիայի կառավարությունը մի քանի ամիս է, ինչ անհանգստացած է Նոր Կալեդոնիայում իրավիճակի վրա Ադրբեջանի ազդեցությամբ, սակայն նախկինում այդ մասին հրապարակավ չի բարձրաձայնել։
Նմանատիպ հոդվածներ
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։ Լուսանկարում կործան...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։ Ը...
Էբրահիմ Ռաիսին և Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են. Mehr
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռում գտնվող բոլորի հետ միասին, հայտնում է Mehr-ը։ Ըստ իրանական գործակալութ...
Այսօրվա հանրահավաքի ամենապիկ ժամին Հանրապետության հրապարակում եղել է 11 հազար 300 մարդ. ԻՔՄ
Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած հանրահավաքի ամենապիկ ժամին՝ 19:20-ին հրապարակու...