Վիճաբանություն–ծեծկռտուք՝ «Դվին»-ի մոտ. կան բերման ենթարկածներ
Մայիսի 8-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Պարոնյան փողոցի 40 հասցեի մոտ «Դվին» հյուրանոցի դիմաց կռիվ է, հայտնում է Shamshyan.com–ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 01։15-ի սահմաններում խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Նարեկ Մ․-ն, Երևանի բնակիչներ 33-ամյա Լևոն Ն․-ն, 31-ամյա Էդգար Ս․-ն, 25-ամյա Սուրեն Մ․-ն, 33-ամյա Գագիկ Ս․-ն, իսկ ժամը 02։20-ի սահմաններում Սիմոն Վրացյան փողոցի 90 հասցեի մոտից ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Երևանի բնակիչ 40-ամյա Ռուբեն Մ․-ն:
Ոստիկանների ու պարեկների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01։00-ի սահմաններում նշված հասցեում անձնական հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ վերջիններս խախտել են հասարակական կարգը, հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նմանատիպ հոդվածներ
Աղետի գոտում կա 3 զոհ
Աղետի գոտում կա երեք զոհ։ Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի: Այս մասին հա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Աղետի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ աղետի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ախթալայի կամրջի փլուզման հետևանքով կապը կտրված է մոտ 5500 բնակչի հետ. պատգամավոր
Ախթալայի կամրջի փլուզման հետևանքով կապը կտրված է Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Ճոճկան, Փոքր Այրում, Բենդիկ, Քարկոփ բնակավ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Շենքերի առաջին հարկերը մնացել են ջրի տակ. Ալավերդու Սանահին կայարան թաղամասից տարհանվել են 4 շենքի բնակիչներ
Ալավերդու Սանահին կայարան թաղամասից տարհանվել են թվով 4 շենքի բնակիչներ (առաջին հարկերն ամբողջությամբ ջրի տակ են), նաև բ...