Մոսկվայում 53 տարեկանում մահացել է ռուս լրագրող Մաքսիմ Կոնոնենկոն
53 տարեկանում մահացել է ռուս լրագրող Մաքսիմ Կոնոնենկոն։ Այդ մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
Հայտնի լրագրողը և քաղաքական մեկնաբանը, ով հայտնի էր «Միսթր Պարկեր» կեղծանվամբ, НТВ-ի եթերում Գլեբ Պավլովսկու հետ համատեղ վարում էր «Реальная политика» հաղորդաշարը։
Mash-ի հաղորդմամբ` Մաքսիմ Կոնոնենկոյի մահվան նախնական պատճառը սաստիկ արյունահոսությունն է՝ կերակրափողի երակների լայնացման պատճառով։
Լրագրողը վատացել է մայիսի 13-ի երեկոյան Վերխովե գյուղի տանը։ Կոնոնենկոն գանգատվել է ստամոքսի սուր ցավերից և դեղնել։ Որդին շտապօգնություն է կանչել, բժիշկները տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, սակայն չեն կարողացել փրկել։
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվա հանրահավաքի ամենապիկ ժամին Հանրապետության հրապարակում եղել է 11 հազար 300 մարդ. ԻՔՄ
Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած հանրահավաքի ամենապիկ ժամին՝ 19:20-ին հրապարակու...
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։ Լուսանկարում կործան...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։ Ը...
Էբրահիմ Ռաիսին և Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են. Mehr
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռում գտնվող բոլորի հետ միասին, հայտնում է Mehr-ը։ Ըստ իրանական գործակալութ...