50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում քանի անձ է մարել պարտավորությունները
ՀՀ ՆԳՆ նախարարության օրենսդրական բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի բաղադրիչների ապրիլի 5-ից ուժի մեջ մտնելու շնորհիվ, հարկադիր կատարման փուլում չգտնվող պարտավորությունների մասով 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում արդեն իսկ 82 հազ․ 118 քաղաքացի 180 հազ. 950 տուգանքի որոշումներով մարել է պարտավորությունները. պետական բյուջե մուտքագրվել է 774 մլն 676 հազ. 880 դրամ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Ըստ աղբյուրի՝ 30 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվել է 28 հազ. 959 քաղաքացի, 34 հազ. 820 տուգանքի որոշում վճարվել է ծանուցվելուց հետո 15 օրվա ընթացքում՝ 30 տոկոս նվազ, ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 227 մլն 457 հազ. 922 դրամ։
Նշվում է, որ 20 հազ. 961 քաղաքացի Roadpolice.am-ում ակտիվացրել է էլեկտրոնային հասցեով ծանուցման համակարգը և կօգտվի 20 տոկոս բոնուսային բաղադրիչից։
Նախարարության տեղեկացմամբ՝ ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումները նպատակ ունեն խրախուսել օրինապահ վարորդներին, բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, ինչպես նաև խրախուսել քաղաքացիներին՝ ավելի շատ օգտվելու թվային գործիքներից։
Նմանատիպ հոդվածներ
Տեղադրվել է նոր արագաչափ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկ...
Հայտնի է պահեստազորայինների վարժական հավաքների ժամկետը
2024 թ. հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ ՀՀ-ում կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում...
Օպերայի և բալետի թատրոնի հարակից մի շարք փողոցներ այսօր փակ կլինեն
Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից մի շարք փողոցներ այսօր փակ են լինելու։ Այս մ...
Արշակ Սրբազանի արձագանքը Արսեն Թորոսյանի գրառմանը
«Հրապարակ»-ը գրում է․ «Առողջապահության նախկին նախարար, այժմ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով հայտնի աթեիստ է ու հա...