Զելենսկին նշել է ռազմաճակատի հատկապես լարված կետերը և թիվ մեկ խնդիրը
Այսօր ուշադրության կենտրոնում, առաջին հերթին, ճակատն է իրավիճակը մեր տարածաշրջաններում, որտեղ ռուսական հարձակողական գործողությունների ռիսկերն ամենաբարձրն են։ Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ուկրաինական պաշտպանական գործողություններն իրականացվում են Խարկովի մարզում՝ Ստրիլեչա, Կրասնոե, Մորոխովեց, Օլեյնիկովո, Լուկյանցի, Խատիշչե, Պլետենևկա գյուղերի շրջանում։ Սահմանամերձ գյուղերն են։ Արդեն երկու օր է՝ ուկրաինական զորքերն այնտեղ հակագրոհային գործողություններ են իրականացնում՝ պաշտպանելով Ուկրաինական տարածքը»,- ասել է նա։
«Հատկապես լարված է մնում իրավիճակը նաև Դոնեցկի շրջանում, մասնավորապես Պոկրովսկի ուղղությամբ՝ Սեմյոնովկա, Նեթայլովո։ Ամեն օր այնտեղ ավելի քան 30 ռազմական բախում է տեղի ունենում։ Դա չափազանց դժվար է: Իհարկե, մենք ուշադրություն ենք դարձնում նաև մեր պաշտպանական գործողությունների մնացած բոլոր ուղղություններին։ Կուպյանսկոյե, Լիմանսկոյե, Սիվերսկոյե, Կրամատորսկոյե, Վրեմովսկոյե ուղղություններ», - նշել է նա։
Ռուսների հարձակողական մտադրությունները խափանելը թիվ մեկ խնդիրն է, ընդգծել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Փաշինյանին կոչ է անում վերանայել իր հայտարարությունները
Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը շփոթված և անհանգստացած է 2024 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա...
Այա պահին ՔՊ խմբակցությունը փակ նիստ է անում․ հայտնի է՝ ինչ կքննարկվի․ NEWS
Այս պահին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հավաքվել է եւ փակ նիստ է անում: Այս մասին հայտնում է NEWS,am-ի թղթ...
ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից
ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք սկսել են փակել իրե...
ՔՊ-ականները՝ Փաշինյանին իմփիչմենթ հայտնելու գործընթացի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չեն միանա ընդդիմության՝ վարչապետին իմփիչմենթ հայտնելու գործընթացին...