Սահմանազատման գործընթացում Ալմա-Աթայի հռչակագիրը հիմք ընդունելը քրեորեն պատժելի է. Վահագն Մելիքյան
Մեզ այսօր սպառնում են պատերազմով և ասում, որ իրենց անօրինական քայլերի այլընտրանքը պատերազմն է։ Այս մասին Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի առաջնորդած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ -ի անդամ, ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը։
«Ես այսօր այստեղ եմ, որ հայտարարեմ՝ մեր այլընտրանքը խաղաղությունն է» ,- նշեց նա՝ ներկայացնելով դիվանագետների խորհրդի կողմից առաջարկվող փաստաթուղթը, որով ցույց են տալու, թե ինչ է տեղի ունենալու, եթե այս գործընթացը չկասեցվի:
Մելիքյանի խոսքով՝ ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Տավուշի մարզում մեկնարկած գործընթացն առանց վերապահումների պետք է որակել, որպես սահմանազատման և սահմանագծման անօրինական գործընթաց՝ ուժի սպառնալիքի ներքո կամ կապիտուլյացիայի շարունակություն թվացյալ խաղաղության պայմաններում։
«Սա արտացոլված է Ալիևի խոսքերում, մասնավորապես նա ասում էր, որ առանց մեկ կրակոցի, բացառապես իրենց պայմաններով ադրբեջանական կողմը ստանում է տարածքներ։ Միևնույն ժամանակ՝ անվտանգության որևէ երաշխիք չկա նոր պատերազմը կանխելու, և հերթական ռազմական ագրեսիայի վտանգը շարունակում է կախված մնալ մեր ժողովրդի գլխին»,- շեշտեց դիվանագետը։
Ըստ նրա՝ այլևս հստակ է, որ չկան իրական բանակցություններ և գործընթացը տեղի է ունենում Հայաստանի կողմից միակողմանի զիջումների ճանապարհով։
«Երկու երկրների միջև խաղաղության համապարփակ պայմանագրի, դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում սահմանազատում և սահմանագծում անցկացնելն աննախադեպ երևույթ է դիվանագիտական պրակտիկայում, ինչն ուղղակիորեն կասկածի տակ է դնում դրա օրինականությունը։
Նման մոտեցումն անընդունելի է, հակասահմանադրական և հակաիրավական։ Ալմա Աթայի հռչակագիրը չունի որևէ սահմանային նկարագիր և կցված չեն որևէ քարտեզներ, այնտեղ միայն ամրագրված է միմյանց հանդեպ տարածքային պահանջներ չունենալու հարցը» ,- ընդգծեց նա։
Դիվանագետը շեշտեց՝ սահմանազատման համար բացառապես Ալմա Աթայի հռչակագիրը որպես հիմք ընդունելը հակաիրավական է և քրեորեն պատժելի։
«Պետք է բացառել հայկական զինված ուժերի ցանկացած նահանջ կամ դիրքային փոփոխում մինչև հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական սահմանազատման և սահմանագծման գործընթացի ավարտը։ Առաջին հերթին անհնրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական համաձայնություն» ,- ընդգծեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվա հանրահավաքի ամենապիկ ժամին Հանրապետության հրապարակում եղել է 11 հազար 300 մարդ. ԻՔՄ
Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած հանրահավաքի ամենապիկ ժամին՝ 19:20-ին հրապարակու...
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։ Լուսանկարում կործան...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։ Ը...
Էբրահիմ Ռաիսին և Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են. Mehr
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռում գտնվող բոլորի հետ միասին, հայտնում է Mehr-ը։ Ըստ իրանական գործակալութ...