Մնացել է վարչապետի թեկնածուի և պակասող 18 պատգամավորի աջակցության հարցը. Բագրատ Սրբազան
Վաղվա անցումային կառավարությունը պետք է դառնա հաշտության կառավարություն` ձեւավորվելով բոլոր ունակ եւ ընդունակ, բարձր մասնագիտությամբ մարդկանցով: Այս մասին այսօր` մայիսի 12-ին, Հնարապետության հրապարակում իր ելույթի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:
«Հնարավորություն տալով անկախ կուսակցական պատականելության եւ այլ մարդկանց` ներգրավվելու այդ հաշտության կառավարության մեջ: Երկրում պետք է գերիշխի ներքին հաշտեցման մթնոլորտը` հիմնված արդարության վրա, երրորդ` պետական ծառայության` քաղծառայողների համաիարգը պետք է լինի կայուն եւ ապահով, ոչ թե սրա, նրա քմահաճույքով պայմանավորված: Պետք է երաշխավորի ազատ եւ արդար ընտրությունները, ոչ ե հարազատների, բարեկամների լցոնումներով պայմանավորված»,-ասել է նա:
Սրբազանի խոսքով՝ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանը չի մերժել միանալու Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթի հայտարարելու գործընթացին:
«Հանդիպել եմ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ։ Վերջինս, որոշակի մտածումներով, չի մերժել միանալու այս գործընթացին(խմբ. իմփիչմենթի գործընթացին)։ Ես ենթադրում եմ, որ առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը։ Մնացել է կարևոր երկու հարցերի լուծումը. վարչապետի թեկնածուի և պակասող 18 պատգամավորների աջակցության հարցը։ Առաջիկա օրերին մենք պետք է լուծենք նաև այս հարցը»,-ասել է նա:
«Մնացել է չափազանց կարևոր երկու հարցերի լուծումը՝ վարչապետի թեկնածուի և պակասող 18 պատգամավորի աջակցության հարցը։ Առաջիկա օրերին մենք միասին պետք է լուծենք այս հարցերը»,– ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվա հանրահավաքի ամենապիկ ժամին Հանրապետության հրապարակում եղել է 11 հազար 300 մարդ. ԻՔՄ
Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած հանրահավաքի ամենապիկ ժամին՝ 19:20-ին հրապարակու...
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։Լուսանկարում կործանվ...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։Ըս...
Էբրահիմ Ռաիսին և Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են. Mehr
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռում գտնվող բոլորի հետ միասին, հայտնում է Mehr-ը։Ըստ իրանական գործակալությ...