Եթե ուզում ենք ունենալ պետություն, արժանապատիվ կյանք, պատիվ ունենալ. սա է ճանապարհը. Բագրատ Սրբազան
Եթե ուզում ենք ունենալ պետություն, արժանապատիվ կյանք, պատիվ ունենալ, գործել սիրո, հաշտության, արդարության մեջ, սա է ճանապարհը: Այս մասին այսօրվա հանրահավաքի ժամանակ հայտարարել է Բագրատ Սրբազանը:
«Մենք ձեզ ոչ ցրում ենք, ոչ մարում ենք, հակառակ, պարտավոր ենք տեղեկացնել ձեզ, խոսել սխալների մասին, չտրվել զգացմունքներին՝ միաժամանակ չոչնչացնելով դրանք»,– ասել է նա:
Նա նշել է, որ վաղը Հայաստանի 10-ը վայրերում, Երեւանում, մարզերում, խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու։
«Բնականաբար, դրանց մասին չենք կարող նախապես տեղեկացնել»,– ասել է նա։
Նա նաև հորդորել է «բարեկիրթ զրույցներ ունենալ» ՔՊ խմբակցության պատգամավորների հետ:
«Մինչև մյուս ուրբաթ, բոլորդ խաղաղ, բարեկիրթ, համառ զրույցներ ունեցեք ՔՊ խմբակցության պատգամավորների հետ։ Շատ կարևոր է, որ մենք կարողանանք որոշակի իմաստով բացատրական աշխատանքներ տանել, շատ խաղաղ, առանց որևէ ագրեսիայի կամ հայհոյանքի»,– ասել է նա:
Բագրատ սրբազանը հանրահավաքի ժամանակ հանձնարարել է նաև մինչև կիրակի երեկոյան մշակել և կազմել խաղաղ բանակցությունների սահմանազատման և գծման հստակ հայեցակարգը և այդ բանակցությունների անընդհատականությունը։
«Որպեսզի այս մարդկանց ներկայացնենք թե ինչ ենք ուզում։ Ցույց տանք տարբերությունը, որ մարդիկ իմանան ինչպես են խաբված ու ստված, որ իմանան իրական պատկերը որը պետք է լինի։ Երկրորդը՝ մեր խնդրանքն է, որ նախկին զինվորականներն ու պահեստազորի սպաներ պետական անվտանգության բարձրացման հայեցակարգ ներկայացնեն»,- ասել է Սրբազանը։
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվա հանրահավաքի ամենապիկ ժամին Հանրապետության հրապարակում եղել է 11 հազար 300 մարդ. ԻՔՄ
Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած հանրահավաքի ամենապիկ ժամին՝ 19:20-ին հրապարակու...
ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում. ՆԳՆ
ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում: Այս մասին հայտնում է ՆԳՆ–ն: «ՊՆ-ն իրականացնում է Հայա...
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։ Լուսանկարում կործան...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։ Ը...