761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞. Պետդեպի, Կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից հրապարակված զեկույցում անդրադարձ է կատարվել նաև անհետ կորած քաղաքացիներին` և՛ հայկական կողմի, և՛ ադրբեջանական. «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մշակել է Ադրբեջանի հետ հակամարտությամբ պայմանավորված անհայտ կորածների մասին տվյալները և աշխատել է կառավարության հետ՝ անհայտ կորածների ընդհանուր ցանկը մշակելու շուրջ։
Ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ 1990-ականներից սկսած` հակամարտության հետևանքով անհայտ են համարվում մոտ 4 հազար 931 հայ և ադրբեջանցի, որոնցից 761-ը հայեր են։ Ըստ կառավարության՝ տարեվերջի դրությամբ` 2020թ․ մարտական գործողություններից հետո, անհայտ կորած է համարվում 195 հոգի, (այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ) և ևս 2 զինծառայող անհայտ կորած են համարվում 2022թ․ սեպտեմբերի մարտական գործողություններից հետո։ Սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո անհայտ կորած են համարվում 42 հայ (այդ թվում՝ 12 քաղաքացիական անձ)»:
Հավելենք, որ ոչ պաշտոնական շրջանակով նշվում է 80 չհաստատված հայ գերու մասին։
2024 թվականի ընթացքում արդեն 2 անգամ ասուլիս տված ՀՀ վարչապետը, այդպես էլ հստակ չկարողացավ սահմանել, թե գերիների վերադարձի հարցով ինչ քննարկումներ են եղել։ Նա պարզապես ասաց․ «Քննարկումներ եղել են, բայց չեմ կարող ասել՝ ում հետ և ինչ ենք քննարկել։»
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին
Առաջնորդները քաղաքական կամք ունեն խնդիրները քննարկելու, երկխոսություն կա, պետք է սպասել արդյունքներին։ Այդ մասին հայտարա...
Հայտնի է «Եվրոտեսիլ-2024»-ի հաղթողը
«Եվրոտեսիլ-2024»-ում հաղթող ճանաչվեց Շվեյցարիան: Երկրորդ տեղում է Խորվաթիան, երրորդում` Ուկրաինան: Հայաստանը ներկայացնող...
Տավուշում կրակոցներ են՞. ՊՆ-ն մեկնաբանում է
Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն...
Սահմանապահները հայ-ադրբեջանական սահմանին կանգնելու են 8-9 օրերի ընթացքում, Կիրանցում` ավելի ուշ. մանրամասներ
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է սահմանազատման հարցերով Հայ...