Մարադոնայի «Ոսկե գնդակը» դրվել է աճուրդի
1986թ․ աշխարհի առաջնությունում արգենտինացի հարձակվող Դիեգո Մարադոնայի ստացած «Ոսկե գնդակը» դրվել է աճուրդի, հաղորդում է Aguttes աճուրդների տան մամուլի ծառայությունը։ Այդ առաջնությունում Արգենտինայի հավաքականը նվաճել էր չեմպիոնի տիտղոսը, Մարադոնան ճանաչվել էր լավագույն խաղացող՝ արժանանալով «Ոսկե գնդակի»։
Աճուրդը տեղի կունենա հունիսի 6-ին Փարիզում։
2022 թվականին աճուրդում 2 միլիոն ֆունտ ստերլինգով վաճառվել էր այն գնդակը, որը Մարադոնայի ձեռքով խաղից հետո հայտնվել էր Անգլիայի հավաքականի դարպասում 1986թ․ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում։ Նույն թվականին աճուրդում 9 միլիոն ֆունտ ստերլինգով վաճառվել էր խաղաշապիկը, որով այդ խաղում հանդես էր եկել Մարադոնան անգլիացիների դեմ։
Մարադոնան մահացել է 2020թ․ նոյեմբերի 25-ին 60 տարեկանում։
Նմանատիպ հոդվածներ
Բարսելոնան Երևանում հաղթեց Սպորտինգին և դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ
Կատալոնական «Բարսելոնան» ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում 5:4 հաշվով ֆանտաստիկ հաղթանակ տարավ պորտուգալական «...
Աննա Այվազյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն
Սերբիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 50 կգ քաշային կարգում Աննա Այվազյանը նվաճել է ոսկե մեդալ...
Դավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ
Այսօր՝ մայիսի 3-ին, Ստոկհոլմում (Շվեդիա) մեկնարկեց ուշուի Եվրոպայի 2024 թվականի 19-րդ առաջնությունը, որին մասնակցում են...
Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկ Լորեն Ալֆոնսոյին և դուրս եկել Եվրոպայի առաջն...