Ֆրանսիան հերքում է Ուկրաինա Օտարերկրյա լեգեոնի զորքեր ուղարկելու մասին տեղեկությունը
Ֆրանսիան զորք չի ուղարկել Ուկրաինայի տարածք: Այս մասին մայիսի 6-ին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Ուկրաինային Ֆրանսիայի աջակցության վերաբերյալ ապատեղեկատվական արշավները չեն դադարում։ Ոչ, Ֆրանսիան զորք չի ուղարկել Ուկրաինա»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
ԱԳՆ-ն հրապարակել է նաև հոդվածների օրինակներ, որոնք խոսում են Ուկրաինա ֆրանսիական զորքեր ուղարկելու մասին։ Դրանցից յուրաքանչյուրը կարմիր գծով խաչված է։
Օտարերկրյա լեգեոնը (Légion étrangère) Ֆրանսիայի ցամաքային զորքերի ստորաբաժանում է։ Այն ընդունում է 17-ից 40 տարեկան օտարերկրյա տղամարդկանց։ Պայմանագրի ավարտից հետո նրանք կարող են ստանալ կացության թույլտվություն, ապա Ֆրանսիայի քաղաքացիություն։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Տոնոյանը ազատության մեջ լինելու դեպքում կլիներ պայքարող տավուշցիների կողքին. հայտարարություն
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ազատության մեջ լինելու դեպքում կլիներ պայքարող տավուշցիների կողքին։Նա այդ...
Իսրայելը սկսել է պաղեստինցի խաղաղ բնակիչների տարհանումը Ռաֆահից
Իսրայելը սկսել է պաղեստինցի խաղաղ բնակիչների տարհանումը Ռաֆահից ցամաքային գործողությունից առաջ, հայտնում է Reuters-ը՝ վկ...
Ռաֆահի վրա իսրայելական հարվածի հետևանքով կա ավելի քան 20 զոհ
Ռաֆահի վրա Իսրայելի հարձակման հետեւանքով ավելի քան 20 մարդ է զոհվել։ Իսրայելի պաշտպանության բանակի հարձակման հետևան...
ՀԱՄԱՍ–ն ընդունում է Իսրայելի հետ հրադադարի մասին Եգիպտոսի և Կատարի առաջարկը. հայտարարություն
ՀԱՄԱՍ-ը երկուշաբթի երեկոյան հայտարարել է, որ ընդունում է Եգիպտոսի և Կատարի առաջարկը Գազայի հատվածում Իսրայելի հետ յոթ ամ...