ԼՈԻՍԱՆԿԱՐՆԵՐ. Նոր Արեշ թաղամասում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրալցվել են հարակից տները
Մայիսի 4-ին, ժամը 00:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է, ինչի հետևանքով ջրալցվել են հարակից տները։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները, քաղաքապետարանի տրամադրած հատուկ տեխնիկայի (տրակտոր) օգնությամբ, իրականացնում են ջրանցքի հունի մաքրման աշխատանքներ։
Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, փ/ծ տնօրենի տեղակալներ՝ փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, փ/ծ գնդապետ Դ․ Սարգսյանը,
Փրկարար ծառայության և Երևան քաղաքի այլ պաշտոնատար անձինք։
















Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա զոհ, վիրավորներ
Այսօր՝ մայիսի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ ժողո...
«Nissan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով մի քանի մետր շպրտվել և բախվել է կայանված «Mazda»-ին
Երեկ՝ մայիսի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Արամ Գ․-...
Գյումրիում տներից մեկում հրդեհ է բռնկվել. հրշեջները ննջասենյակում հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
Այսօր՝ մայիսի 4-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 0...
Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակել․ վիրավորը մահացել է
Ապրիլի 29-ի ժամը 19.41-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել ռեստորաններից մեկի տնօրենը և հայտնել է,...