Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակել․ վիրավորը մահացել է
Ապրիլի 29-ի ժամը 19.41-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել ռեստորաններից մեկի տնօրենը և հայտնել է, որ կրակոցի ձայն է լսել, հաճախորդներից մեկն էլ վիրավոր է: Ժամը 19.48-ին «Նաիրի» բժշկական կենտրոնից են հայտնել է, որ մի քանի անձանց ուղեկցությամբ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Թալինի բնակիչ 67-ամյա Ազատ Տ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ազատ Տ.-ն, նրա որդին և չորս այլ անձինք ռեստորանային համալիրում ընթրելիս են եղել, երբ նրանցից 46-ամյա տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել, ինչի հետևանքով վնասվել է իր ձեռքը, իսկ Ազատ Տ.-ն վիրավորում է ստացել որովայնի շրջանում: Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
«Opel»-ը Երևան-Երասխ ճանապարհին բախվել է ձիուն. ձին սատկել է, կան տուժածներ
Ապրիլի 30-ին, ժամը 02:44-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա զոհ, վիրավորներ
Այսօր՝ մայիսի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ ժողո...
Գյումրիում տներից մեկում հրդեհ է բռնկվել. հրշեջները ննջասենյակում հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
Այսօր՝ մայիսի 4-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 0...
ԼՈԻՍԱՆԿԱՐՆԵՐ. Նոր Արեշ թաղամասում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրալցվել են հարակից տները
Մայիսի 4-ին, ժամը 00:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շեն...