Ընդդիմությունն այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր է, վաղն ինչ-որ «գարադսկոյ դումայի» կլինի․ Վահագն Ալեքսանյան
Ուզում եմ այս ամբիոնից մի խոստովանություն անել՝ իմ տպավորությամբ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտում իր ազնվությամբ ու ճշտախոսությամբ աչքի է ընկնում ՀՀԿ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը։ Այս մասին ԱԺ ամբիոնից հատարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Ֆանտաստիկ կերպար է պարոն Շարմազանովը, պարբերաբար բացահայտում է այն ամենը, ինչը հավաքական ընդդիմությունը խնամքով ուզում է թաքցնել։ Նախ պարոն Շարմազանովը խոսեց միջանցքի մասին՝ բացահայտելով ընդդիմության ծրագրերը միջանցքը տալու մասին և վերջերս էլ Էդուարդ Շարմազանովը ոչ պակաս ֆանտաստիկ գրառում է արել»,- ասաց Ալեքսանյանը ու մեջբերեց Շարմազանովի գրառումից 2 նախադասություն.
«Հայրենիքը մշտական է ու հավիտենական, պետությունը՝ փոփոխական, պետության սահմանները կարող են ընդարձակվել և փոքրանալ»։ Ապա նա հարց բարձրացրեց՝ ինչի՞ մասին է սա։
«Մեր ընդդիմության համար պետությունը փոփոխական է, այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր են, վաղն ինչ-որ «գարադսկոյ դումայի» պատագամավոր կլինեն «արմյանսկոյ օբլստի», իրենց համար մեկ է՝ պետությունը փոփոխական է։ Այսօր մեր ընդդիմադիր գործընկերները ՀՀ եռագույնին են ասում եռագույն վաղը մի ուրիշ եռագույնի եռագույն կասեն՝ այն վերևի երիզը սպիտակ, ոչ մի տարբերություն»,- ասաց նա։
Ըստ Ալեքսանյանի՝ այստեղ է գաղափարական տարբերությունը․ «Մեզ համար ՀՀ-ն անփոխարինելի է, ՀՀ անակախությունը անսակարկելի է, իսկ այս մարդկանց համար՝ ոչ ու նրանք բացահայտ են դա հայտարարում, մնացած բոլոր հետևությունները ձերն են՝ Հայաստանի Հանրապետություն, թե՞ «Արմյասնկի օբլստ»»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Ո՞վ էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը․ Civilnet
Civilnet-ը գրում է․ «Տավուշի Կիրանց բնակավայրի՝ դեպի Վրաստան տանող ճանապարհին ապրիլի 26-ի երեկոյան թեժ իրավիճակ էր ստեղծ...
Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում հանդիպելու է կիրանցիների հետ․ NEWS
Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպելու է կիրանցիների հետ Երեւանում։ Այս մասին NEWS,am-ին պատմեցին Կիրանցի բնակիչները: Թե կոնկր...
ՔԿ-ից՝ Կիրանցում զինծառայողների նկատմամբ բռնության, սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների մասին
«Հրապարակ» թերթի հրապարակումն այն մասին, թե իբր Տավուշի մարզի Կիրանց բնակավայում ակցիա իրականացնողներին այցելած ՀՀ ԶՈՒ մ...
Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան
«Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա սահմանի նոր նկարագրություն է արվում», - «Ազատության» հետ հարցազրույցում տեղե...